Ուղղություն

  • Շրջայց Երևանում. Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փ., Սայաթ-Նովա փ., Ալեք Մանուկյան փ. – Պետ. Համալսարան, Աբովյան փ., Մայր Հայաստան, Կասկադ, Սասունցի Դավիթ արձան, Էրեբունի թանգարան, Ազատության հրապարակ, Ծիծեռնակաբերդ. հուշահամալիր և թանգարան, Կիևյան կամուրջ, Բաղրամյան պողոտա, Սիրահարների այգի, Նախագահական նստվայր, Գիտությունների Ազգային ակադեմիա:
  • 50 կմ

Տևողություն

  • 8 ժամ

Տուր փաթեթի արժեքը ներառում է.

  • Տրանսպորտի ծառայություն տուրի ընթացքում
  • Հմուտ զբոսավարի ծառայություն
  • Էրեբունի թանգարանի մուտքի տոմսեր
  • Հարկեր

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է: Այն հիմնադրվել է մ.թ.ա. 782-ին Արգիշտի Ա-ի կողմից և դարձել ուրարտական թագավորության հզորագույն բերդ-քաղաքներից մեկը: Երևանի հին անվանումը Էրեբունի է: Ամեն տարի հոկտեմբերին երևանցիները նշում են հայոց մայրաքաղաքի ծննդյան տոնը, որը անվանում են Էրեբունի-Երևան:  Այն Հայաստանի մայրաքաղաքն է դարձել միայն 1918 թվականին` երկրի անկախացումից հետո: Երևանում կան բազմաթիվ գեղեցիկ զբոսայգիներ, միջնադարյան եկեղեցիներ, թատրոններ, կինոթատրոններ, թանգարաններ և ժամանցի կազմակերպման այլ հաճելի և կոլորիտային վայրեր:

Էրեբունի

Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է  1968 թ.: Թանգարանի շենքն ունի ուրարտական պալատական կառույցների հորինվածք` արտաքին խուլ պատեր ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունք:
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ  այցելում են թանգարան:

Թանգարանը կառուցվել է Արին-Բերդ բլրի ստորոտում, որտեղ գտնվում է Էրեբունի քաղաք-ամրոցը: Այն կառուցվել է Ք. Ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքներից մեկի` Արգիշտի Ա-ի (Ք.Ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից:

19-րդ դարի վերջերին հնագետ Ա. Իվանովսկին ձեռք է բերում  բերդի ստորոտից  գտնված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Մ. Նիկոլսկու կողմից:
Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվում են 1950թ.-ից: Հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզ է դառնում, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի Ա արքայի կողմից և անվանվել Էրեբունի (Էրբունի): Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ: Դրանց համաձայն էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»: Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք:

Ծիծեռնակաբերդ

Հուշահամալիրը կառուցվել է 1965-1967թթ.: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1967թ. նոյեմբերի 29-ին:

Հուշահամալիրն զբաղեցնում է 4500 քմ տարածք: Բաղկացած է հիմնական 3 կառույցներից՝  հավերժության տաճարը, հուշասյունը և հուշապատը:

Համալիր տանող ճանապարհն անցնում է բազալտե սրբատաշ քարերով շարված 100 մ երկարությամբ հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության հայաբնակ մի շարք խոշոր բնակավայրերի անուններ:

Հայոց Ցեղասպանության 80-րդ տարելիցի առիթով 1995թ. բացվում է նաև Հայոց ցեղասպանության թանգարանը: Թանգարանը կառուցվել է ճարտարապետներ` Ս. Քալաշյանի, Ա. Թարխանյանի, քանդակագործ` Ֆ. Առաքելյանի բացառիկ նախագծով: