Ուղղություն

  • Շրջայց Երևանում. Հ. Թումանյանի տուն թանգարան, Պոնչիկանոց, Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարան, Երևանի Կենդանաբանական այգի:
  • 50 կմ

Տևողություն

  • 8 ժամ

Տուր փաթեթի արժեքը ներառում է.

  • Տրանսպորտի ծառայություն տուրի ընթացքում
  • Հմուտ զբոսավարի ծառայություն
  • Հարկեր

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հովհ. Թումանյանի թանգարանը բացվել է 1953թ.: Այստեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ: Թանգարանի երկրորդ հարկի առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը` մոտ 8000 հատորով: Մեծ տպավորություն է թողնում Թիֆլիսի <<Վերնատան>> կրկնօրինակը:
Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև <<Լոռվա ձորը>> համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է<<Անուշ>>օպերայի հնչյուններով:

ՊՈՆՉԻԿԱՆՈՑ ՍՐՃԱՐԱՆ

Պոնչիկանոցը տեղակայված է քաղաքի կենտրոնում, Մատենադարանից ոչ հեռու: Այն շատ սիրելի վայր է Երևանցիների համար: Այստեղ կարող եք ճաշակել շատ համեղ վանիլային և շոկոլադե պոնչիկներ, բազմապիսի թխվածքներ և այլ քաղցրավենիքներ:

 

ՓՈՔՐԻԿ ԷՅՆՇՏԵՅՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարանում ներկայացված է էլեկտրականության, մագնիսականության, օպտիկայի, ֆիզիկայի, մեխանիկայի և բնագիտական այլ ոլորտներին առնչվող մոտ 25 ցուցանմուշ:

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ

Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940 թվականին։

Կենդանաբանական այգու վանդակներում կամ ցանկապատված տարածքներում պահվում են կենդանիների և թռչունների շուրջ 183 տեսակ, որից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, իսկ 50-ը՝ Հայաստանի Կարմիր գրքում։