Ուղղություն

  • Օհանավան, Հովհաննավանք վանքային համալիր, Կարմրավոր եկեղեցի, Օշական, Սբ. Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի:
  • 75 կմ

Տևողություն

  • Մոտ 5 ժամ

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Սնունդ

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

http://extra.am/wp-content/uploads/2016/07/ՕՀԱՆԱՎԱՆ-ԿԱՐՄՐԱՎՈՐ-ՕՇԱԿԱՆ.pdf

Հովհաննավանք

Կարմրավոր

Օհանավան

Օհանավան գյուղը գտնվում է Աշտարակ քաղաքից 6 կմ հյուսիս, Քասախ գետի աջ ափին: Գյուղի գլխավոր տեսարժան վայրը Հովհաննավանք վանքային համալիրն է: Վանքը հիմնադրվել է 5-րդ դարում և դարերի ընթացքում վերակառուցվել և վերանորոգվել է: Վանքի գլխավոր Սբ. Կարապետ եկեղեցին կառուցվել է 1216-1221թթ. Վաչե Վաչուտյանի կողմից: Վանքը դրսից և ներսից հարդարված է զարդաքանդակներով: Եկեղեցու գավիթը կառուցվել է ավելի ուշ` 1270-ականներին: Վանքի տարածքում կան տնտեսական այլ կառույցների ավերակներ և բազմաթիվ խաչքարեր:

Հովհաննավանք

Կարմրավոր

Կարմրավորը 7-րդ դարի եկեղեցի է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Այն կառուցվել է Մինաս և Գրիգոր քահանաների կողմից: Այս եկեղեցին իր անվանումը ստացել է իր կարմիր կղմինդրյա տանիքի գույնից, որը պահպանվել է մինչև օրս: Կարմրավորի շուրջը կան բազմաթիվ խաչքարեր, որոնցից յուրաքանչյուրը ունիկալ է: Այս եկեղեցին Հայաստանի ամենափոքրիկ ու ամենագեղեցիկներից մեկն է:

Կարմրավոր

Օշական

Օշական գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքից 4 կիլոմետր դեպի հարավ: Այստեղ է գտնվում հայտնի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որտեղ ամփոփված է հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի աճյունը: 443 թվականին Վահան Ամատունու պատվերով Մաշտոցի դամբարանի վրա կառուցվել է փոքրիկ մատուռ, որն էլ 19-րդ դարում փոխարինվել է այժմյան եկեղեցիով: Եկեղեցին ներսից զարդարված է որմնանկարներով, իսկ խորանի աջ կողմում կա աղոթասենյակ, որը տանում է տեպի Մաշտոցի դամբարան և որտեղ դեռևս պահպանվել են հին մատուռի հիմնաքարերը: Եկեղեցու կողքի շինությունը 1914-1916 թթ. վերածվել է որբանոցի ցեղասպանյությունից փրկված որբերի համար, իսկ մյուս կողմում այգի է հայկական տառերի տեսք ունեցող խաչքարերով:

Օշական_խաչքար