Ուղղություն

  • Երևան, Գառնի տաճար, Գեղարդ վանքային համալիր, Էջմիածին քաղաք, Մայր Տաճար, Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներ, Զվարթնոց տաճար, Ծաղկաձորի ճոպանուղի, Սևանա լիճ, Սևանավանք վանքային համալիր, Շրջայց Երևանում, Երևանի կոնյակի գործարան, Խոր Վիրապ վանքային համալիր:
  • 530 կմ

Տևողություն

  • 7 օր /6 գիշեր

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Հյուրանոցներ
  • Սնունդ

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Սևանավանք

Հունվարի 6-ին հայ եկեղեցին նշում է քրիստոնեական գլխավոր տոներից մեկը` Քրիստոսի ծնունդը և Մկրտությունը:

Ռուս ուղղափառներն այժմ այն նշում են  հունվարի 7-ին: Կաթոլիկ եկեղեցին նշում է դեկտեմբերի 25-ին:

Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ։ Մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում։ Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։

Երևանում Նոր տարին առանձնակի շուքով է անցնում: Ամենուր տոնական տրամադրություն է տիրում. գեղեցիկ ձևավորված ցուցափեղկեր, լուսավորված փողոցներ: Առանձնակի շուքով է ձևավորվում Հայաստանի գլխավոր եղևնին և Հանրապետության Հրապարակը:

Ընտրելով այս փաթեթը, Դուք հնարավորություն կունենաք վայելել երևանյան տոնական տրամադրությունը, մասնակցել ամենամյա տոնավաճառին, որն անց է կացվում քաղաքի ամենազբոսաշրջային վայրերից մեկում:

Տուրի ընթացքում կայցելեք աշխարհում հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը, կլինեք հեթանոսական տաճարում, կտեսնեք խորհրդավոր քարանձավային վանքը, կհամատեսեք լեգենդար հայկական կոնյակ և տարբեր մրգերից պատրաստված գինու տեսականի, կմասնակցեք ավանդական լավաշի թխման արարողությանը և կվայելեք տոնական ճաշը Սևանի ափին:

4 Հունվարի

Ժամանում Երևան: Տեղափոխում հյուրանոց: Շրջայց Երևանում. այցելություն Կասկադ, Օպերա, Հյուսիսային պողոտա, (սուրճի ընդմիջում), Հանրապետության հրապարակ դեպի գլխավոր եղևնի: Այցելություն Սբ. Սարգիս եկեղեցի:

5 Հունվարի

Ազատ ժամանակ Երևանում: Շրջայց քաղաքում: Երեկոյան այցելություն Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, մասնակցություն Սուրբ Ծննդյան ժամերգությանը:

6 Հունվարի

Այցելություն Էջմիածին քաղաք, Մայր Տաճար, մասնակցություն Սուրբ Ծննդայն պատարագին: Այցելություն Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներ, Զվարթնոց տաճար:

Երեկոյան ընթրիք ավանդական հայկական երգ ու պարի ուղեկցությամբ:

7 Հունվարի

Այցելություն Ծաղկաձոր քաղաք: Կեչառիս վանքային համալիր: Ծաղկաձորի ճոպանուղի: Սևանա լիճ, Սևանավանք վանքային համալիր:

8 Հունվարի

Ազատ օր, Շրջայց Երևանում, գնումներ: Այցելություն Դալմա մոլ և Վերնիսաժ:

9 Հունվարի

Այցելություն Երևանի կոնյակի գործարան, կոնյակի համտեսում և շրջայց գործարանում: Երևանից մեկնում դեպի Խոր Վիրապ վանքային համալիր, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռ:

10 Հունվարի

Ճանապարհում օդակայան: Մեկնում: