Ուղղություն

  • Սևանա լիճ, Սևանավանք վանքային համալիր, Դիլիջան, Հաղարծին վանքային համալիր, Գոշավանք վանքային համալիր:
  • 250 կմ

Տևողություն

  • Մոտ 8 ժամ

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Սնունդ

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

http://extra.am/wp-content/uploads/2016/06/ՍԵՎԱՆ-ՍԵՎԱՆԱՎԱՆՔ-ԴԻԼԻՋԱՆ-ՀԱՂԱՐԾԻՆ-ԳՈՇԱՎԱՆՔ.pdf

Սևանավանք

Սևանավանք

Սևանակղզին, այժմ թերակղզի, դեռ վաղ ժամանակներից ի վեր սրբատեղի է եղել: Պատմական աղբյուրները վկայում են, որ հեթանոսական ժամանակներում այնտեղ բագին է եղել, որի տեղում կառուցվել է Ս. Հարություն եկեղեցին Ս.  Գրիգոր Լուսավորչի կողմից: Նա հայոց Տրդատ արքայի պատվին կառուցել է տալիս նաև Ս. Հովհաննես Կարապետ մատուռը: Այդ մատուռի հիման վրա կառուցվել է Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին, որը կանգուն է մինչև օրս:

sevann

Հաղարծին

Հաղարծին վանքային համալիրը գտնվում է Դիլիջանից 18 կմ հեռու: Վանքային համալիրը կառուցվել է 12-13-րդ դդ ընթացքում, Զաքարյանների դինաստիայի իշխանության ժամանակ: Այն պատկանում է եկեղեցիների այն հիմնական տիպին, որոնք սկսել են կառուցել 5-ից 7-րդ դարերի ընթացքում: Վերջիններս գմբեթավոր եկեղեցիներն էին, որոնք կոչվում են կաթուղիկե:

Գմբեթը հիմնված է չորս սյուների վրա, որոնք հանդիսանում են շենքի կենտրոնական և գլխավոր մասը:

Haghartsin2

Գոշավանք

Դիլիջանից արևմուտք, 1200 մետր բարձրության վրա գտնվում է Նոր Գետիկը կամ Գոշավանքը, որը հիմնադրել է Մխիթար Գոշը:

Ներկա Գոշավանքից ոչ հեռու գտնվել է Գետկա վանքը, որը երկրաշարժից կործանվում է և Մխիթար Գոշը հիմնում է նորը, որը կոչվել է ս. Աստվածածին (1191—1196 թթ.)։ Հետագայում կառուցված ս. Գրիգոր և ս. Լուսավորիչ եկեղեցիները ստեղծեցին վանքային մի ճարտարապետական հոյակապ համալիր, որն ավելի հայտնի դարձավ Նոր Գետիկ կամ ուղղակի Գոշավանք անունով:

Գոշավանքի գեղաքանդակ խաչքարն առանձին ուշադրության է արժանի: Այն հազվագյուտ կոթող է և պատկանում է «ասեղնագործ խաչքարերի» շարքին։ Քանդակել է Պավղոս (Պողոս) վարդապեպը։ Հայ քանդակագործության այս հոյակապ հուշարձանները զարդարել են մուտքը աջից և ձախից:

OLYMPUS DIGITAL CAMERA