Ուղղություն

  • Սարդարապատ հուշահամալիր և ազգագրական թանգարան, Էջմիածնի Մայր Տաճար, Սբ. Գայանե եկեղեցի:
  • 100 կմ

Տևողություն

  • մոտ 6 ժամ       

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Սնունդ

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

http://extra.am/wp-content/uploads/2016/06/ՍԱՐԴԱՐԱՊԱՏ-էՋՄԻԱԾԻՆ-ՄԱՅՐ-ՏԱՃԱՐ-ՍԲ.-ԳԱՅԱՆԵ-ԵԿԵՂԵՑԻ.pdf

Սբ. Գայանե

Էջմիածին

Ըստ պատմաբան Մովսես Խորենացու Էջմիածին քաղաքը, որի ավելի վաղ անվանումն է Վաղարշապատ, հիմնադրվել է մ.թ.ա. 2-րդ դարում Վաղարշ Ա թագավորի կողմից: Այսօր Էջմիածինը համարվում է հայոց հոգևոր մայրաքաղաք: Քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո քաղաքում ձեռնամուխ են եղել կառուցելու առաջին եկեղեցին` Էջմիածինը, վաղ միջնադարում` Գայանե և Հռիփսիմե, ավելի ուշ՝ Շողակաթ և Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցիները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարի տարածքում է գտնվում Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը:

Արմավիրի մարզ Մայր_տաճարի_ընդհանուր_տեսքը

Էջմիածնի Մայր Տաճար

Էջմիածնի Մայր Տաճարը գտնվում է Երևանից ոչ հեռու` հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում: Ըստ ավանդության առաջին հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորչը տեսիլք է ունեցել, որում Հիսուս Քրիստոսը ինքն է ցույց տվել առաջին քրիստոնյա եկեղեցու կառուցման վայրը: Այստեղից էլ քաղաքի և տաճարի անունը` իջավ միածին` Էջմիածին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կառուցել են Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց անմիջապես հետո, 301 թվականից սկսած: Տաճարի ներսում գործում է թանգարան, որտեղ ցուցադրվում են Հիսուսի մարմինը խոցած Սբ. Գեղարդը, Նոյան Տապանի մասունքն ու եկեղեցական այլ պարագաներ:

Մայր_աթոռ156

Սբ. Գայանե եկեղեցի

Սուրբ Գայանե եկեղեցին գտնվում է հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածին քաղաքում: Այն կառուցվել է 630 թվականին Եզր կաթողիկոսի կողմից: Եկեղեցու խորանի տակ է թաղված հռոմեական կայսեր հետապնդումից Հայաստան փախած Սբ. կույս Գայանեն, որը սպանվել է հայոց թագավոր Տրդատ Գ-ի հրամանով: Եկեղեցին եզակի է իր ճարտարապետական տեսքով և հին որմնանկարներով:

Գայանե եկեղեցի

Սարդարապատ

Սարդարապատի հուշահամալիրը գտնվում է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում: Այն բացվել է 1968 թվականին և խորհրդանշում է 1918 թվականին թուրքերի դեմ պատերազմում մեծ պայքարն ու հաղթանակը: Հուշահամալիրի մուտքի մոտ երկու կողմերում հսկա թևավոր ցուլերի արձաններ են, իսկ տարածքում կան խրոխտ արծիվների արձաններ, որոնք խորհրդանշում են ժողովրդի խաղաղ կյանքն ապահովող քաջարի զինվորներին: Հուշահամալիրի արևելյան կողմում 1974-1977թթ. կառուցվել է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը: Այստեղ ներկայացվում է հայ ժողովրդի պատմական և մշակութային անցյալը, ինչպես նաև մանրամասն անդրադարձ է կատարվում 1918 թվականի հերոսամարտին:

Արմավիրի մարզ-ՍԱՐԴԱՐԱՊԱՏ_16