Ուղղություն

  • Սանահին վանքային համալիր, Օձուն վանքային համալիր:
  • 355 կմ

Տևողություն

  • Մոտ 10 ժամ

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Սնունդ

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

http://extra.am/wp-content/uploads/2016/07/ՍԱՆԱՀԻՆ-ՕՁՈՒՆ.pdf

Օձուն

Սանահին

Սանահինը գտնվում է Լոռվա մարզի գեղատեսիլ լեռների գրկում: Այն իրենից ներկայացնում է կառույցների մի ամբողջ համալիր, որի կազմի մեջ են մտնում Սբ Աստվածածին, Սբ. Արմենափրկիչ և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները: Համալիրի գլխավոր` Սբ. Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 957-966 թթ. Աշոտ ողորմած թագավորի կնոջ` Խոսրովանուշ թագուհու կողմից: Նրա պատվերով էլ եկեղեցու կառուցումից անմիջապես հետո հիմնադրվել է նաև Սանահինի համալսարանը, որը միջնադարում եղել է Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից մեկը: Համալսարանին կից եղել է նաև մատենադարան, որի ձեռագրերը երբեմն ապահովության համար պահվել են քարայրներում: 2001թ-ից Սանահինը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթի արժեքների շարքում:

Սանահին_զանգակատուն

Օձուն

Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Լոռվա մարզի համանուն գյուղում, Դեբետ գետի ձախակողմյա սարահարթին: Այս գյուղը հարուստ է պատմական արժեք ունեցող հուշարձաններով, որոնցից առանձնանում է միջնադարյան հրաշակերտ եկեղեցիներից մեկը` Օձունը: Ըստ ավանդության Թովմաս առաքյալը վանքի տարածքում օծել է քահանաների և եպիսկոպոսների: Ներկայիս վանքը հիմնադրվել է 5-րդ դարում, սակայն դարերի ընթացքում այն վերանորոգվել է, իսկ 19-րդ դարում եկեղեցուն ավելացվել է նաև զանգակատունը: Նույն ժամանակահատվածում են կառուցվել նաև եկեղեցու կողքի երկու զանգաշտարակները:

Օձուն