Ուղղություն

  • Սաղմոսավանք վանքային համալիր, Ստեփանավան, Դենդրոպարկ:
  • 290 կմ

Տևողություն

  • Մոտ 9 ժամ

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Սնունդ

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

http://extra.am/wp-content/uploads/2016/07/ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ-ՍՏԵՓԱՆԱՎԱՆ-ԴԵՆԴՐՈՊԱՐԿ.pdf

Սաղմոսավանք

Սաղմոսավանք

Սաղմոսավանքը գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասաղ գետի աջ ափին, կիրճի եզրին: Ըստ ավանդության, հիմնել է Ս. Գրիգոր Լուսավորիչը: Այն հիշատակվում է վաղ միջնադարից: Ամբողջովին կազմավորվել է 13-րդ դարի առաջին կեսին: 1215 թվականին համալիրը կառուցել են Վաչե և Քուրդ Վաչուտյանները: Բաղկացած է Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրատնից:

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

Ստեփանավան

Ստեփանավանը գտնվում է Լոռու մարզում: Անվանվել է Ստեփան Շահումյանի անվամբ։ Քաղաքը գտնվում է Ձորագետի հովտում, գետին հարակից հարթավայրի վրա, Բազումի լեռնաշղթայից հյուսիս։ Հեռավորությունը Երևանից 144 կմ է: Այն գտնվում է 1400մ ծովի մակարդակից: Քաղաքն իր բնակլիմայական պայմանների շնորհիվ հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը։

Դենդրոպարկ

Ստեփանավանի դենդրոպարկը կամ Սոճուտ բուսաբանական այգին գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, ծովի մակերևույթից շուրջ 1540 մետր բարձրության վրա: Բուսաբանական այգին բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից:  Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, նաև Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Հեռավոր արևելքից և այլն: Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան:

Արգելավայր_Դենդրոպարկ