Ուղղություն

  • Նորավանք վանքային համալիր, Ջերմուկ քաղաք, Արենի գյուղ:
  • 355 կմ

Տևողություն

  • Մոտ 11 ժամ

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Սնունդ

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

http://extra.am/wp-content/uploads/2016/07/ՆՈՐԱՎԱՆՔ-ՋԵՐՄՈՒԿ-ԱՐԵՆԻ.pdf

Ջերմուկի ջրվեժը

Ջերմուկի ըմպելասրահը

Նորավանք

Նորավանքի վանքային համալիրը գտնվում է Արենի գյուղից ոչ հեռու, Վայոց Ձորի մարզի գեղեցիկ անկյուններից մեկում։ Համալիրի տարածքում են գտնվում Սբ. Կարապետ 9-րդ դարի եկեղեցին, Սբ. Ստեփանոս և Սբ. Աստվածածին եկեղեցիները (13-14-րդ դարեր)։ Նորավանքի վանքային համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր և միջնադարյան մատուռներ։ Եկեղեցիների ճակատային հատվածները ծածկված են հայտնի մանրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Մոմիկի քանդակներով։ Շրջակա տարածքում կան նաև քարայրներ, որոնցից մեկում հայտնաբերվել է 5500 տարեկան կաշվե կոշիկը։

Նորավանք

Ջերմուկ

Ջերմուկը Հայաստանի ամենագեղեցիկ կուրորտային քաղաքներից է։ Այն գտնվում է Երևանից 170 կմ հեռու՝ Վայոց Ձորի մարզում, ծովի մակարդակից 1980 – 2070 մ. բարձրության վրա։ Ջերմուկը հայտնի է հանքային տաք ջրերով, գեղեցիկ ջրվեժով, հիասքանչ բնությամբ, քաղաքը շրջապատող լեռնաշղթաներով ու Արփայի կիրճով։ Այստեղ կարելի է զբոսնել հիանալի այգիներում, իջնել դեպի Ջրահարսի վարսեր անվանում ունեցող ջրվեժի մոտ, կամ այցելել Կեչուտի ջրամբարը։ Ջերմուկում են նաև անցկացվում շախմատի միջազգային մրցաշարերը։

Ջերմուկ

Արենի

Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Այն հին ու նշանավոր գյուղերից է՝ հայտնի Արենի տեսակի խաղողի այգիներով։ Գյուղում 1994 թ. հիմնադրվել է գինու գործարան, որն այսօր վաճառում է խաղողի, նռան, տարբեր մրգերի համերով գինիներ։ Ամեն տարի հոկտեմբեր ամսին գյուղում անցկացվում է գինու փառատոն, որի ժամանակ հավաքվում են գինեգործներ և առաջարկում իրենց արտադրանքը։ Իհարկե ավանադական գինու փառատոնը չի կարող անցնել առանց երգ ու պարի։ Փառատոնը նմանվում է իսկական մեծ խնջույքի։

Areni