Ուղղություն

  • Երևան, Էջմիածին, Մայր Տաճար, Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներ, Զվարթնոց եկեղեցի, Խոր Վիրապ վանքային համալիր, Արենի գյուղ, Նորավանք վանքային համալիր, Գորիս քաղաք, Զորաց Քարեր, Տաթևեր ճոպանուղի, Տաթև վանքային համալիր, Որոտնավանք վանքային համալիր, Վարդենյանց լեռնանցք, Սևան, Սևանավանք վանքային համալիր, Հայրավանք եկեղեցի, Դիլիջան քաղաք, Հաղարծին վանքային համալիր, Գոշավանք վանքային համալիր, Ալավերդի քաղաք, Հաղպատ վանքային համալիր, Սանահին վանքային համալիր, Օձուն եկեղեցի, Գառնի տաճար, Գեղարդ վանքային համալիր, Արուճ եկեղեցի, Մարմաշեն վանքային համալիր, Գյումրի քաղաք, Հառիճավանք, Սաղմոսավանք, Հայոց այբուբենի հուշարձան, Ամբերդ ամրոց, Կարմրավոր եկեղեցի, Օշական գյուղ:
  • 1635 կմ

 

Տևողություն

  • 11 օր / 10 գիշեր

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Հյուրանոցներ
  • Սնունդ

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

http://extra.am/wp-content/uploads/2016/06/ՄԵԾ-ՇՐՋԱՅՑ-ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ.pdf

Նորավանք

Ամբերդ

Օր 1

Մենք Ձեզ կդիմավորենք օդանավակայանում: Կուղեկցենք հյուրանոց: Երեկոյան կկատարենք ոտքով շրջայց Երևանում:

Օր 2

Երևանից կմեկնենք Էջմիածին քաղաք, Հայաստանի հոգևոր կենտրոն: Կայցելենք Մայր Տաճար, Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներ, Զվարթնոց եկեղեցի: Կգիշերենք Երևանում:

 Օր 3

Վաղ առավոտյան կուղևորվենք դեպի հարավ` Խոր Վիրապ վանքային համալիր, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռ: Այնուհետև կունենանք կանգառ Արենի գյուղում, կհամտեսենք գինի Արենի գինու գործարանում: Հաջորդ կանգառը կլինի Նորավանք վանքային համալիրը: Գորիս քաղաքում կգիշերենք:

Օր 4

Առավոտյան կուղևորվենք դեպի Հալիձոր գյուղ, որտեղից ճոպանուղիով կհասնենք հրաշագեղ Տաթևի վանքային համալիր: Մեր հաջորդ կանգառը կլինի Գորիս քաղաքից ոչ հեռու հնագույն աստղադիտարան Զորաց Քարերը: Այնուհետև կտեսնենք Որոտնավանքը և Վարդենյանց լեռնանցքով կուղևորվենք դեպի Սևան: Սևանում կգիշերենք:

Օր 5

Առավոտյան կուղևորվենք դեպի Սևանավանք վանքային համալիր, կայցելենք Հայրավանք եկեղեցի: Այնուհետև կուղևորվենք դեպի Հաղարծին վանքային համալիր, կայցելենք Գոշավանք: Կգիշերենք Դիլիջանում:

Օր 6

Վաղ առավոտյան Դիլիջանից կուղևորվենք դեպի Ալավերդի քաղաք: Կայցելենք Հաղպատ և Սանահին վանքային համալիրներ: Հաջորդ կանգառը կլինի Օձունը: Կվերադառնանք Երևան և կգիշերենք:

Օր 7

Երևանում կկատարենք թանգարաններով շրջայց, որի ժամանակ հնարավորություն կունենանք տեսնել հնագույն Էրեբունի քաղաքը, լինել ձեռագրերի կենտրոն Մատենադարանում, կայցելենք Ծիծեռնակաբերդ: Կգիշերենք Երևանում:

Օր 8

Երևանից կմեկնենք դեպի Գառնի, կտեսնենք միակ հեթնոսական տաճարը: Կմասնակցենք լավաշի թխման արարողությանը: Կայցելենք Գեղարդ վանքային համալիր: Կվերադառնանք Երևան և կգիշերենք:

Օր 9

Երևանից կուղևորվենք Արուճ եկեղեցի, կտեսնենք Մարմաշեն վանքային համալիրը: Այնուհետև կմեկնենք Գյումրի քաղաք, կկատարենք կանգառ Հառիճավանքում: Կվերադառնանք Երևան և կգիշերենք:

Օր 10

Առավոտյան կուղևորվենք դեպի Սաղմոսավանք վանքային համալիր: Հայոց այբուբենի հուշարձան այցելելուց հետո, կուղևորվենք դեպի Ամբերդ ամրոց:  Այնուհետև կայցելենք Կարմրավոր եկեղեցին և Օշականը: Կվերադառնանք Երևան և կգիշերենք:

Օր 11

Ճանապարհում օդակայան: Մեկնում:

Tour Reviews

There are no reviews yet.

Leave a Review

Rating