Ուղղություն

  • Երևան, Գառնի տաճար, Գեղարդ վանքային համալիր, Խոր Վիրապ վանքային համալիր, Արենի գյուղ, Նորավանք վանքային համալիր, Տաթևի վանքային համալիր, Գորիս քաղաք, Շուշի քաղաք, Շուշիի բերդ, Սբ. Ղազանչեցոց եկեղեցի, Ստեփանակերտ, Գանձասար վանքային համալիր, Ասկերանի բերդ, Տիգրանակերտ թանգարան, Սևանա լիճ, Վարդենյանց լեռնանցք, Սևանավանք վանքային համալիր, Հայրավանք եկեղեցի, Դիլիջան քաղաք, Հաղարծին վանքային համալիր, Գոշավանք վանքային համալիր, Ալավերդի քաղաք, Հաղպատ վանքային համալիր, Սանահին վանքային համալիր, Օձուն եկեղեցի, Էջմիածին, Մայր Տաճար, Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներ, Զվարթնոց եկեղեցի:
  • 1520 կմ

Տևողություն

  • 9 օր / 8 գիշեր

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Հյուրանոցներ
  • Սնունդ
  • Արցախի Հանրապետության մուտքի արտոնագրի (վիզա) արժեքը 3500 դրամ է, որը ներառնված չէ փաթեթի արժեքում և պետք է վճարի զբոսաշրջիկը։

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

http://extra.am/wp-content/uploads/2016/07/ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎ-ԱՐՑԱԽ-ՇՐՋԱՆՁԵՎ-ՏՈՒՐ.pdf

Ստեփանակերտ

Օձուն

Օր 1

Երեկոյան ոտքով շրջայց Երևանում:

Մենք Ձեզ կդիմավորենք օդանավակայանում: Կուղեկցենք հյուրանոց: Երեկոյան կկատարենք ոտքով շրջայց Երևանում:

Օր 2

Գառնի տաճար,Գեղարդ վանքային համալիր:

Երևանից կմեկնենք դեպի Գառնի, կտեսնենք միակ հեթնոսական տաճարը: Կմասնակցենք լավաշի թխման արարողությանը: Կայցելենք Գեղարդ վանքային համալիր: Կվերադառնանք Երևան և կգիշերենք:

Օր 3

Խոր Վիրապ վանքային համալիր, Արենի գյուղ, Նորավանք վանքային համալիր:

Վաղ առավոտյան կուղևորվենք դեպի հարավ` Խոր Վիրապ վանքային համալիր, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռ: Այնուհետև կունենանք կանգառ Արենի գյուղում, կհամտեսենք գինի Արենի գինու գործարանում: Հաջորդ կանգառը կլինի Նորավանք վանքային համալիրը: Հալիձոր գյուղից ճոպանուղիով կհասնենք հրաշագեղ Տաթևի վանքային համալիր: Գորիս քաղաքում կգիշերենք:

Օր 4

Շուշի քաղաք, Շուշիի բերդ, ՍԲ. Ղազանչեցոց եկեղեցի:

Վաղ առավոտյան կուղևորվենք դեպի Արցախի Հանրապետություն: Առաջին կանգառը կլինի Շուշի քաղաքում: Կայցելենք Շուշիի բերդը և ՍԲ. Ղազանչեցոց եկեղեցին: Երեկոյան շրջայց Ստեփանակերտում: Կգիշերենք Ստեփանակերտ քաղաքում:

Օր 5

Ստեփանակերտ քաղաք, Գանձասար վանքային համալիր, Ասկերանի բերդ, Տիգրանակերտ հնագիտական թանգարան:

Առավոտյան նախաճաշից հետո կկատարենք կարճ շրջայց Ստեփանակերտում, կայցելենք շուկա նաև: Այնուհետև կուղևորվենք դեպի Գանձասար վանքային համալիր, կտեսնենք Ասկերանի բերդը: Կայցելենք Տիգրանակերտ հնագիտական թանգարան: Կգիշերենք Ստեփանակերտ քաղաքում:

Օր 6

Վարդենյանց լեռնանցք,Սևանա լիճ, Սևանավանք:

Վաղ առավոտյան կուղևորվենք դեպի Սևանա լիճ, անցնելով Վարդենյանց լեռնանցքը: Կհասնենք Սևան, կայցելենք Սևանավանքը: Սևանում կգիշերենք:

Օր 7

Հայրավանք եկեղեցի,Դիլիջան, Հաղարծին և Գոշավանք վանքային համալիրներ:

Հայրավանք եկեղեցի: Այնուհետև կուղևորվենք դեպի Դիլիջան, կայցելենք Հաղարծին և Գոշավանք վանքային համալիրները,

Առավոտյան կուղևորվենք դեպի Հայրավանք եկեղեցի: Այնուհետև կուղևորվենք դեպի Դիլիջան, կայցելենք Հաղարծին և Գոշավանք վանքային համալիրները, այնուհետև կմեկնենք Ալավերդի քաղաք: Կգիշերենք Ալավերդիում:

Օր 8

Հաղպատ և Սանահին վանքային համալիրներ, Օձուն եկեղեցի:

Առավոտյան կայցելենք Հաղպատ և Սանահին վանքային համալիրները: Հաջորդ կանգառը կլինի Օձունը: Կվերադառնանք Երևան և կգիշերենք:

Օր 9

Զվարթնոց եկեղեցի, Էջմիածնի Մայր Տաճար, Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներ:

Երևանից կմեկնենք Էջմիածին քաղաք, Հայաստանի հոգևոր կենտրոն: Ճանպարհին կայցելենք Զվարթնոց եկեղեցի, այնուհետև Մայր Տաճար, Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներ: Ճանապարհում օդակայան: Մեկնում: