Ուղղություն

  • Հաղպատ վանքային համալիր, Սանահին վանքային համալիր, Դսեղ գյուղ, գրող Հ. Թումանյանի տուն-թանգարան:
  • 370 կմ

Տևողություն

  • Մոտ 11 ժամ

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Սնունդ

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

http://extra.am/wp-content/uploads/2016/07/ՀԱՂՊԱՏ-ՍԱՆԱՀԻՆ-ԴՍԵՂ.pdf

Հաղպատ

Սանահին

Հաղպատ

Հաղպատը Հայաստանի խոշորագույն վանքային համալիրներից է` տեղակայված Լոռվա մարզի գեղատեսիլ սարալանջերից մեկի վրա: Այս համալիրի կառուցումը տևել է 3 դար (10-13-րդ դդ.): Հաղպատի հնագույն և գլխավոր եկեղեցին Սբ. Նշանն է, որը կառուցվել է 976-991թթ. Խոսրովանուշ թագուհու կողմից: Վանքի տարածքի այլ կառույցներին են ժամատունը (1257թ), զանգակատունը (1245թ), Հաղպատի դպրոցը և գրատունը: Այստեղ ուսուցանվել է աստվածաբանություն, փիլիսոփայություն, երաժշտություն, արվեստ, մանրանկարչություն, հռետորություն, գրչություն: Հայտնի է նաև Հաղպատի մատենադարանը` հիմնադրված 11-րդ դարում: 1996թ-ին Հաղպատը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթի արժեքների ցուցակում:

Հաղպատ

Սանահին

Սանահինը գտնվում է Լոռվա մարզի գեղատեսիլ լեռների գրկում: Այն իրենից ներկայացնում է կառույցների մի ամբողջ համալիր, որի կազմի մեջ են մտնում Սբ. Աստվածածին, Սբ. Արմենափրկիչ և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները: Համալիրի գլխավոր` Սբ. Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 957-966 թթ. Աշոտ ողորմած թագավորի կնոջ` Խոսրովանուշ թագուհու կողմից: Նրա պատվերով էլ եկեղեցու կառուցումից անմիջապես հետո հիմնադրվել է նաև Սանահինի համալսարանը, որը միջնադարում եղել է Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից մեկը: Համալսարանին կից եղել է նաև մատենադարան, որի ձեռագրերը երբեմն ապահովության համար պահվել են քարայրներում: 2001թ-ից Սանահինը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթի արժեքների շարքում:

Սանահին_վանք

 Դսեղ

Դսեղը գյուղ է Լոռվա մարզում: Այն հայտնի է որպես մեծն հայոց բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի ծննդավայր: Դսեղը հայտնի է իր գեղեցիկ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով: Օրինակ գյուղի արևելյան կողմում Ծովասարի ստորոտին գտնվում է Ծովեր կոչվող գեղեցիկ լիճը: Դեբեդ գետի ձորում գտնվում է 13-րդ դարի Մանկանց եկեղեցին, որից բացի Դսեղում կան ևս երեք եկեղեցիներ: Իսկ մեծանուն գրողի` Թումանյանի տուն-թանգարանը գտնվում է գյուղի հենց կենտրոնում:

Դսեղ