Ուղղություն

  • Ծաղկաձոր, Կեչառիս, Սևան, Սևանավանք։
  • 180 կմ

Տևողություն

  • Մոտ 7 ժամ           

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Սնունդ

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

Սևանավանք

Ծաղկաձոր

Ծաղկաձոր քաղաքը գտնվում է Հայաստանի Հնարապետության Կոտայքի մարզում: Մայրաքաղաք Երևանից հեռավորությունը կազմում է 50 կմ: Ծովի մակարդակից միջին բարձրությունը 1841 մ է: Քաղաքն իր հիմնական մասով փռված է Թեղենիս լեռան արևելյան լանջին, այն իր նշանակությամբ համարվում է հանրապետության զբոսաշրջության առաջատար կենտրոններից մեկը: Բնակչությունը կազմում է մոտ 1700 մարդ:

Այսօր Ծաղկաձորը բարեկարգ հրապարակներով, փողոցներով, շքեղ լուսավորությամբ, ժամանակակից հյուրանոցներով, հանգստյան տներով քաղաք է:

Ծաղկաձոր

Կեչառիս

Ծաղկաձոր քաղաքում է գտնվում Կեչառիս վանքային համալիրը: Կեչառիս վանքը միջնադարյան հոգևոր և մշակութային կենտրոններից մեկն է եղել: Կեչառիսի վանքային համալիրն ընդգրկում է 4 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, նաև 12-13-րդ դարի խաչքարեր: Համալիրի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, երկու կեղմերում ունի ավանդատներ:

Կեչառիսում ապրել և ստեղծագործել են խոշոր գիտնականներ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ:

Կեչառիս

Ծաղկաձորի ճպանուղին և լեռնադահուկային սպորտը

Ծաղկաձորը հայտնի է որպես տուրիզմի և լեռնադահուկային սպորտի զարգացման կենտրոն, որտեղ մեծ դեր ունի  ճոպանուղին` իր հինգ կայաններվ և մեկ տասնյակից ավելի սահուղիներով:Ծաղկաձորի ճոպանուղին ընկած է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ. բարձրության վրա: Ծաղկաձորում ճոպանուղին գործում է 1967 թ-ից, որը 2004 թ-ին ամբողջությամբ փոխարինվեց նոր, ժամանակակից ճոպանուղիով: Այժմ և՛ ճոպանուղին, և՛ սահուղիները զինված են ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով՝ ապահավորելով զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների ակտիվ և ապահով հանգիստը: Այստեղ գործում են նաև բառ-սրճարաններ, փրկարարական, առաջին բուժօգնության, սկսնակ դահուկորդների համար ուսումնական և այլ ծառայություններ:

Սևանավանք

Սևանակղզին, այժմ թերակղզի, դեռ վաղ ժամանակներից ի վեր սրբատեղի է եղել: Պատմական աղբյուրները վկայում են, որ հեթանոսական ժամանակներում այնտեղ բագին է եղել, որի տեղում կառուցվել է Ս. Հարություն եկեղեցին Ս.  Գրիգոր Լուսավորչի կողմից: Նա հայոց Տրդատ արքայի պատվին կառուցել է տալիս նաև Ս. Հովհաննես Կարապետ մատուռը: Այդ մատուռի հիման վրա կառուցվել է Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին, որը կանգուն է մինչ օրս:

Սևանավանք