Ուղղություն

  • Էջմիածին քաղաք, Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Սբ. Գայանե եկեղեցի, Էջմիածնի Մայր Տաճար, Զվարթնոց եկեղեցի:
  • 60 կմ

Տևողություն

  • Մոտ 5 ժամ

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Սնունդ

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

http://extra.am/wp-content/uploads/2016/05/ԷՋՄԻԱԾԻՆ.pdf

Սբ. Գայանե

Զվարթնոց

Էջմիածին

Ըստ պատմաբան Մովսես Խորենացու Էջմիածին քաղաքը, որի ավելի վաղ անվանումն է Վաղարշապատ, հիմնադրվել է մ.թ.ա. 2-րդ դարում Վաղարշ Ա թագավորի կողմից: Այսօր Էջմիածինը համարվում է հայոց հոգևոր մայրաքաղաք: Քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո քաղաքում ձեռնամուխ են եղել կառուցելու առաջին եկեղեցին` Էջմիածինը, վաղ միջնադարում` Գայանե և Հռիփսիմե, ավելի ուշ Շողակաթ և Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցիները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարի տարածքում է գտնվում Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը:

Կոմիտասի արձանը Էջմիածնում

Էջմիածնի Մայր Տաճար

Էջմիածնի Մայր Տաճարը գտնվում է Երևանից ոչ հեռու` հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում: Ըստ ավանդության առաջին հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է ունեցել, որում Հիսուս Քրիստոսը ինքն է ցույց տվել առաջին քրիստոնյա եկեղեցու կառուցման վայրը: Այստեղից էլ քաղաքի և տաճարի անունը` իջավ միածին` Էջմիածին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կառուցել են Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց անմիջապես հետո, 301 թվականից սկսած: Տաճարի ներսում գործում է թանգարան, որտեղ ցուցադրվում են Հիսուսի մարմինը խոցած Սբ. Գեղարդը, Նոյան Տապանի մասունքն ու եկեղեցական այլ պարագաներ:

Մայր_տաճար

Հռիփսիմե եկեղեցի

Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքում: Այն կառուցվել է 618 թվականին Կոմիտաս Ա կաթողիկոսի կողմից: Եկեղեցին պատկանում է միջնադարյան եկեղեցիների ավելի կատարելագործված տիպին: Համաձայն ավանդության Հռիփսիմեն Հայաստանում ապաստանած քրիստոնյա կույսերից մեկն էր, որը փախել էր հռոմեական կայսեր հետապնդումներից: Նա սպանվել է Հայաստանում Տրդատ Գ թագավորի հրամանով: Նրա նահատակման վայրում հետագայում կառուցվել է եկեղեցի` հավերժացնելով Սբ. Հռիփսիմեյի հիշատակը: Խորանի ձախ կողմի աղոթասրահով կարելի է իջնել խորանի տակ, որտեղ էլ թաղված է Սբ. Հռիփսիմեն:

Հռիփսիմե եկեղեցի

Սբ. Գայանե եկեղեցի

Սուրբ Գայանե եկեղեցին գտնում է հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածին քաղաքում: Այն կառուցվել է 630 թվականին Եզր կաթողիկոսի կողմից: Եկեղեցու խորանի տակ է թաղված հռոմեական կայսեր հետաբնդումից Հայաստան փախած Սբ. կույս Գայանեն, որը սպանվել է հայոց թագավոր Տրդատ Գ-ի հրամանով: Եկեղեցին եզակի է իր ճարտարապետական տեսքով և հին որմնանկարներով:

Գայանե եկեղեցի

Զվարթնոց

Զվարթնոցը գտնվում է Երևանից Էջմիածին տանող մայրուղուց մի քանի մետր հեռավորության վրա: 7-րդ դարում այն եղել է Հայաստանի ամենաբարձր ու շքեղ եկեղեցիներից մեկը, որը 10-րդ դարում հավանաբար քանդվել է երկրաշարժից: Զվարթնոցի տարածքում կան նաև մի քանի այլ կառույցների փլատակներ, ինչպիսին են Ներսես Գ կաթողիկոսի հրամանով կառուցած կաթողիկոսարանը, վանական խցերն ու գինեգործարանը: 19-րդ դարի վերջում միայն տարածքում տարված պեղումների արդյունքում հայտնաբերվեցին քարերի 10 տոկոսը, որը շատ քիչ է եկեղեցին վերակառուցելու համար:

Զվարթնոց