Ուղղություն

  • Էրեբունի թանգարան, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ` թանգարան և հուշահամալիր, Երևանի կոնյակի գործարան:
  • 40 կմ

Տևողություն

  • Մոտ 6 ժամ

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Սնունդ

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

Էրեբունի

Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է  1968 թ.: Թանգարանի շենքն ունի ուրարտական պալատական կառույցների հորինվածք` արտաքին խուլ պատեր ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունք:
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ  այցելում են թանգարան:

Թանգարանը կառուցվել է Արին-Բերդ բլրի ստորոտում, որտեղ գտնվում է Էրեբունի քաղաք-ամրոցը: Այն կառուցվել է Ք. Ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքներից մեկի` Արգիշտի Ա-ի (Ք.Ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից:

19-րդ դարի վերջերին հնագետ Ա. Իվանովսկին ձեռք է բերում  բերդի ստորոտից  գտնված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Մ. Նիկոլսկու կողմից:
Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվում են 1950թ.-ից: Հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզ է դառնում, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի Ա արքայի կողմից և անվանվել Էրեբունի (Էրբունի): Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ: Դրանց համաձայն էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»: Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք:

Էրեբունի թանգարան

Մատենադարան

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատնադարանը  հայ ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է: Այն ստեղծվել է 1921 թվականին` Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա:

1920-30-ական թվականներին Մատենադարանի հավաքածուն համալրվում է Վասպուրականից և Տարոնից բերված, հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև անհատների կողմից նվիրված կամ վաճառված ձեռագրերով:

Այստեղ պահվում է շուրջ 20 000 ձեռագիր, որից ավելի քան 17 000-ը հայերեն ձեռագրեր են, նաև հայերեն ձեռագրերի պատառիկներ, նորագույն և օտարալեզու (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն, հայատառ թուրքերեն և այլն) ձեռագրեր:

Մատենադարան

Ծիծեռնակաբերդ

Հուշահամալիրը կառուցվել է 1965-1967թթ.: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1967թ. նոյեմբերի 29-ին:

Հուշահամալիրն զբաղեցնում է 4500 քմ տարածք: Բաղկացած է հիմնական 3 կառույցներից՝  հավերժության տաճարը, հուշասյունը և հուշապատը:

Համալիր տանող ճանապարհն անցնում է բազալտե սրբատաշ քարերով շարված 100 մ երկարությամբ հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության հայաբնակ մի շարք խոշոր բնակավայրերի անուններ:

Հայոց Ցեղասպանության 80-րդ տարելիցի առիթով 1995թ. բացվում է նաև Հայոց ցեղասպանության թանգարանը: Թանգարանը կառուցվել է ճարտարապետներ` Ս. Քալաշյանի, Ա. Թարխանյանի, քանդակագործ` Ֆ. Առաքելյանի բացառիկ նախագծով:

Ծիծեռնակաբերդ

Երևանի կոնյակի գործարան

Երևանի Կոնյակի գործարանը կառուցվել է 1887 թվականին Ներսես Թահիրովի կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում։ 1913 թվականին «Շուստով և որդիներ» ընկերությունը հայրենական ու օտարերկրյա 30 գործարարների հետ սկսեց մատակարարել նաև Երևանի Կոնյակի գործարանի արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին։

1948 թվականին Երևանի գինու-կոնյակի գործարանը վերակազմավորվեց, և արդյունքում առանձնացան Երևանի գինու կոմբինատը և Երևանի կոնյակի գործարանը։

1953 թվականին ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի նախագծի հիման վրա սկսվում է  նոր շենքի կառուցումը և տեղափոխությունը, և Երևանի կոնյակի գործարանը լիովին առանձնանում է։

Կոնյակի գործարան