Ուղղություն

  •  Երևան, Էջմիածին, Մայր Տաճար, Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներ, Զվարթնոց եկեղեցի, Գառնի տաճար, Գեղարդ վանքային համալիր, Սևանավանք վանքային համալիր, Նորատուս գյուղ, Դիլիջան, Հաղարծին և Գոշավանք վանքային համալիրներ, Խոր Վիրապ վանքային համալիր, Արենի գյուղ, Նորավանք վանքային համալիր, Ջերմուկ քաղաք, Երևանյան շուկա, Վերնիսաժ:
  • 900 կմ

Տևողություն

5 օր / 4 գիշեր

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Հյուրանոցներ
  • Սնունդ

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

http://extra.am/wp-content/uploads/2016/07/ԴԱՍԱԿԱՆ-ՏՈՒՐ-ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ.pdf

Գառնի

Ջերմուկի ըմպելասրահը

Օր 1

Էջմիածին քաղաք, Մայր Տաճար, Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներ, Զվարթնոց եկեղեցի, Ոտքով շրջայց Երևանում:

Օր 2

Գառնի տաճար, Գեղարդ վանքային համալիր, Նորատուս գյուղ, Սևանավանք վանքային համալիր:

Երևանից կմեկնենք դեպի Գառնի, կտեսնենք միակ հեթնոսական տաճարը: Կմասնակցենք լավաշի թխման արարողությանը: Կայցելենք Գեղարդ վանքային համալիր: Այնուհետև կուղևորվենք դեպի Սևան, կայցելենք Նորատուս գյուղ, որտեղ կտեսնենք խաչքարերի թանգարան բաց երկնքի տակ և Սևանավանք վանքային համալիր: Այնուհետև կուղևորվենք դեպի Դիլիջան: Ընթրիք և գիշերակաց Դիլիջանում:

Օր 3

Դիլիջան, Հաղարծին և Գոշավանք վանքային համալիրներ:

Առավոտյան Դիլիջանից կուղևորվենք դեպի Հաղարծին վանքային համալիր, կայցելենք Գոշավանք նույնպես: Վերադարձ Երևան: Ընթրիք և գիշերակաց Երևանում:

Օր 4

Խոր Վիրապ վանքային համալիր, Արենի գյուղ, Նորավանք վանքային համալիր, Ջերմուկ քաղաք:

Վաղ առավոտյան կուղևորվենք դեպի հարավ` Խոր Վիրապ վանքային համալիր, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռ: Այնուհետև կունենանք կանգառ Արենի գյուղում, կհամտեսենք գինի Արենի գինու գործարանում: Հաջորդ կանգառը կլինի Նորավանք վանքային համալիրը: Նորավանքից կմեկնենք Ջերմուկ քաղաք: Շրջայց քաղաքում: Վերադարձ Երևան: Ընթրիք և գիշերակաց Երևանում:

Օր 5

Երևանյան շուկա, Վերնիսաժ:

Այցելություն դեպի Երևանյան շուկա գնումների, որտեղ կարող եք գնել մրգեր, չրեր և հուշանվերների բացօթյա շուկա Վերնիսաժ:

Ճանապարհում օդակայան: Մեկնում:

Վայրերի Համառոտ Նկարագրություն

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է: Այն հիմնադրվել է մ.թ.ա. 782-ին Արգիշտի Ա-ի կողմից և դարձել ուրարտական թագավորության հզորագույն բերդ-քաղաքներից մեկը: Երևանի հին անվանումը Էրեբունի է: Ամեն տարի հոկտեմբերին երևանցիները նշում են հայոց մայրաքաղաքի ծննդյան տոնը, որը անվանում են Էրեբունի-Երևան:  Այն Հայաստանի մայրաքաղաքն է դարձել միայն 1918 թվականին` երկրի անկախացումից հետո: Երևանում կան բազմաթիվ գեղեցիկ զբոսայգիներ, միջնադարյան եկեղեցիներ, թատրոններ, կինոթատրոններ, թանգարաններ և ժամանցի կազմակերպման այլ հաճելի և կոլորիտային վայրեր:

Yerevan city Landscape in Armenia_1600x1200

 Էջմիածին

Ըստ պատմաբան Մովսես Խորենացու Էջմիածին քաղաքը, որի ավելի վաղ անվանումն է Վաղարշապատ, հիմնադրվել է մ.թ.ա. 2-րդ դարում Վաղարշ Ա թագավորի կողմից: Այսօր Էջմիածինը համարվում է հայոց հոգևոր մայրաքաղաք: Քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո քաղաքում ձեռնամուխ են եղել կառուցելու առաջին եկեղեցին` Էջմիածինը, վաղ միջնադարում` Գայանե և Հռիփսիմե, ավելի ուշ Շողակաթ և Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցիները: Մայր Աթող Սուրբ Էջմիածնի Տաճարի տարածքում է գտնվում Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը:

Էջմիածնի Մայր Տաճար

Էջմիածնի Մայր Տաճարը գտնվում է Երևանից ոչ հեռու`հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում: Ըստ ավանդության առաջին հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորչը տեսիլք է ունեցել, որում Հիսուս Քրիստոսը ինքն է ցույց տվել առաջին քրիստոնյա եկեղեցու կառուցման վայրը: Այստեղից էլ քաղաքի և տաճարի անունը` իջավ միածին`Էջմիածին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կառուցել են Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց անմիջապես հետո, 301 թվականից սկսած: Տաճարի ներսում գործում է թանգարան, որտեղ ցուցադրվում են Հիսուսի մարմինը խոցած Սբ. Գեղարդը, Նոյան Տապանի մասունքն ու եկեղեցական այլ պարագաներ:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածին-01

Հռիփսիմե եկեղեցի

Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքում: Այն կառուցվել է 618 թվականին Կոմիտաս Ա կաթողիկոսի կողմից: Եկեղեցին պատկանում է միջնադարյան եկեղեցիների ավելի կատարելագործված տիպին: Համաձայն ավանդության Հռիփսիմեն Հայաստանում ապաստանած քրիստոնյա կույսերից մեկն էր, որը փախել էր հռոմեական կայսեր հետապնդումներից: Նա սպանվել է Հայաստանում Տրդատ Գ թագավորի հրամանով: Նրա նահատակման վայրում հետագայում կառուցվել է եկեղեցի` հավերժացնելով Սբ. Հռիփսիմեյի հիշատակը: Խորանի ձախ կողմի աղոթասրահով կարելի է իջնել խորանի տակ, որտեղ էլ թաղված է Սբ. Հռիփսիմեն:

Սբ. Հռիփսիմե եկեղեցի

 Գայանե եկեղեցի

Սուրբ Գայանե եկեղեցին գտնում է հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածին քաղաքում: Այն կառուցվել է 630 թվականին Եզր կաթողիկոսի կողմից: Եկեղեցու խորանի տակ է թաղված հռոմեական կայսեր հետաբնդումից Հայաստան փախած Սբ. Կույս Գայանեն, որը սպանվել է հայոց թագավոր Տրդատ Գ-ի հրամանով: Եկեղեցին եզակի է իր ճարտարապետական տեսքով և հին որմնանկարներով:

Սբ. Գայանե եկեղեցի

Զվարթնոց

Զվարթնոցը գտնվում է Երևանից Էջմիածին տանող մայրուղուց մի քանի մետր հեռավորության վրա: 7-րդ դարում այն եղել է Հայաստանի ամենաբարձր ու շքեղ եկեղեցիներից մեկը, որը 10-րդ դարում հավանաբար քանդվել է երկրաշարժից: Զվարթնոցի տարածքում կան նաև մի քանի այլ կառույցների փլատակներ, ինչպիսին են Ներսես Գ կաթողիկոսի հրամանով կառուցած կաթողիկոսարանը, վանական խցերն ու գինեգործարանը: 19-րդ դարի վերջում միայն տարածքում տարված պեղումների արդյունքում հայտնաբերվեցին քարերի 10 տոկոսը, որը շատ քիչ է եկեղեցին վերակառուցելու համար:

Զվարթնոց

Գառնի

Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում հեթանոսական տաճարները սկսեցի քանդել և փոխարենը եկեղեցիներ կառուցել, սակայն Գառնու հեթանոսական տաճարը կանգուն է մնացել ի շնորհիվ Տրդատ Գ արքայի քրոջ, ով խնդրել է պահպանել Գառնին որպես թագավորական ամառային նստավայր: Այն կառուցվել է մ.թ. 1-ին տարում Տրդատ Ա թագավորի կողմից և նվիրված է եղել արևի աստված Միհրին: Տաճարի տարածքում գտնվում են ավելի ուշ ժամանակաշրջանի կառույցներ, ինչպիսին է 3-րդ դարի բաղնիքը, պալատական շինությունները, 7-րդ դարի Սբ. Սիոն եկեղեցին, որոնք բոլորն էլ գտնվում են քանդված վիճակում: Տաճարից ցանկության դեպքում կարելի է արշավ կազմակերպել դեպի Ազատի կիրճը և հիանալ հայտնի բնական ճանապարհով առաջացած քարերի սիմֆոնիայով:

Գառնի

Գեղարդ

Գեղարդավանքը կամ Գեղարդի վանքը գտնվում է Կոտայքի մարզի գեղատեսիլ անկյուններից մեկում: Ըստ ավանդության վանքը հիմնադրվել է 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից: Սկզբնական շրջանում այն կոչվել է Այրիվանք քարայրային կառույցների պատճառով: Այժմյան կառույցները ստեղծվել են 12-13-րդ դարերում Պռոշյան իշխանների կողմից: Գլխավոր եկեղեցին` Սբ. Կաթողիկեն, կառուցվել է 13—րդ դարի առաջին կեսին: Համալիրի ամենահետաքրքրական կառույցները ժայռափոր կառույցներն են, հատկապես երկրորդ հարկի ժայռափոր գավիթը, որտեղ մինչ օրս եկեղեցական երգեր են կատարվում: Գեղարդը միջնադարյան Հայաստանի հոգևոր մշակութային նշանավոր կենտրոններից է, որտեղ եղել է նաև դպրանոց և հարուստ գրադարան:

Geghard

Նորատուս

Նորատուսը հնագույն բնակավայր է, որտեղ առկա են բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններ։ Այժմյան գյուղը հիմնադրվել է 1829 թ., գտնվում է ծովի մակերևույթից 1934 մ բարձրության վրա։ Պահպանված միջնադարյան կառույցները թվագրվում են 9-17-րդ դարերով։

Նորատուսը հայտն ի է իր գերեզմանոցով, որի հին մասն ընդգրկել է մոտ 800 խաչքարեր`կերտված 9-17-րդ դարերում: Խաչքարերը բազմազան են` պայմանավորված այդ արվեստի զարգացման այս կամ այն ժամանակաշրջանով. առանձնացվում են խաչքարային արվեստի զարգացման հիմնական երեք ժամանակաշրջաններ` 9-10-րդ, 11-12-րդ և 13-16-րդ դարեր:

Նորատուսի_մեծ_գերեզմանոցը

Սևանավանք

Սևանակղզին, այժմ թերակղզի, դեռ վաղ ժամանակներից ի վեր սրբատեղի է եղել: Պատմական աղբյուրները վկայում են, որ հեթանոսական ժամանակներում այնտեղ բագին է եղել, որի տեղում կառուցվել է Ս. Հարություն եկեղեցին Ս.  Գրիգոր Լուսավորչի կողմից: Նա հայոց Տրդատ արքայի պատվին կառուցել է տալիս նաև Ս. Հովհաննես Կարապետ մատուռը: Այդ մատուռի հիման վրա կառուցվել է Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին, որը կանգուն է մինչ օրս:

Սևանավանք

Հաղարծին

Հաղարծին վանական համալիրը գտնվում է Դիլիջանից 18 կմ հեռու: Վանական համալիրը կառուցվել է 12-13դդ ընթացքում, Զաքարյանների դինաստիայի իշխանության ժամանակ: Այն պատկանում է եկեղեցիների այն հիմնական տիպին, որոնք սկսել են կառուցել 5-ից 7-րդ դարերի ընթացքում: Վերջիններս գմբեթավոր եկեղեցիներն էին, որոնք կոչվում են կաթուղիկե:

Գմբեթը հիմնված է չորս սյուների վրա, որոնք հանդիսանում են շենքի կենտրոնական և գլխավոր մասը:

ՀԱՂԱՐԾԻՆ

Գոշավանք

Դիլիջանից արևմուտք, 1200 մետր բարձրության վրա գտնվում է Նոր Գետիկը կամ Գոշավանքը, որը հիմնադրել է Մխիթար Գոշը։

Ներկա Գոշավանքից ոչ հեռու գտնվել է Գետկա վանքը, որը երկրաշարժից կործանվում է և Մխիթար Գոշը հիմնում է նորը, որը կոչվել է ս. Աստվածածին (1191—1196 թթ.)։ Հետագայում կառուցված ս. Գրիգոր և ս. Լուսավորիչ եկեղեցիները ստեղծեցին վանքային մի ճարտարապետական հոյակապ համալիր, որն ավելի հայտնի դարձավ Նոր Գետիկ կամ ուղղակի Գոշավանք անունով:

Գոշավանքի գեղաքանդակ խաչքարն առանձին ուշադրության է արժանի: Այն հազվագյուտ կոթող է և պատկանում է «ասեղնագործ խաչքարերի» շարքին։ Քանդակել է Պավղոս (Պողոս) վարդապեպը։ Հայ քանդակագործության այս հոյակապ հուշարձանները զարդարել են մուտքը աջից և ձախից։

ԳՈՇԱՎԱՆՔ

Խոր Վիրապ

Ըստ պատմահայր Ագաթանգեղոսի Տրդատ Գ թագավորը Գրիգոր Լուսավորչին նետել է արքունական բանտի վիրապներից մեկը, որտեղ Լուսավորիչը 13 տարի չարչարանքներ է կրել: Վաղ միջնադարում արքունական բանտի տեղում կառուցվել է փոքրիկ եկեղեցի, որը տարիների ընթացքում քանդվել է: Այժմյան վանքային համալիրը 17-րդ դարի կառույց է: Այն Հայաստանում Արարատ լեռան ամենամոտ տեսարժան վայրն է, հետևաբար այստեղից կարելի է հիանալ բիբլիական լեռով և արարատյան դաշտավայրով:

Խոր Վիրապ

Արենի

Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում: Այն հին ու նշանավոր գյուղերից է հայտնի Արենի տեսակի խաղողի այգիներով: Գյուղում 1994 թվականին հիմնադրվել է գինու գործարան, որն այսօր վաճառում է խաղողի, նռան, տարբեր մրգերի համերով գինիներ: Ամեն տարի հոկտեմբեր ամսին գյուղում անցկացվում է գինու փառատոն, որի ժամանակ հավաքվում են գինեգործներ և առաջարկում իրենց արտադրանքը: Իհարկե ավանդական գինու փառատոնը չի կարող անցնել առանց երգ ու պարի: Փառատոնը նմանվում է իսկական մեծ խնջույքի:

Արենի

Նորավանք

Նորավանքի վանքային համալիրը գտնվում է Արենի գյուղից ոչ հեռու, Վայոց Ձորի մարզի գեղեցիկ անկյուններից մեկում: Համալիրի տարածքում են գտնվում Սբ. Կարապետ 9-րդ դարի եկեղեցին, Սբ. Ստեփանոս և Սբ. Աստվածածին եկեղեցիները (13-14-րդ դարեր): Նորավանքի վանքային համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր և միջնադարյան մատուռներ: Եկեղեցիների ճակատային հատվածները ծածկված են հայտնի մանրանկարիչ, քանդակագորձ, ճարտարապետ Մոմիկի քանդակներով: Շրջակա տարածքում կան նաև քարայրներ, որոնցից մեկում հայտնաբերվել է 5500 տարեկան կաշվե կոշիկը:

 Նորավանք