Ուղղություն

  • Գառնի տաճար, Գեղարդ վանքային համալիր:
  • 80 կմ

Տևողություն

  • Մոտ 5 ժամ

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Սնունդ

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

http://extra.am/wp-content/uploads/2016/05/ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ.pdf

Գառնի

Գեղարդ

Գառնի

Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում հեթանոսական տաճարները սկսեցին քանդել և փոխարենը եկեղեցիներ կառուցել, սակայն Գառնու հեթանոսական տաճարը կանգուն է մնացել ի շնորհիվ Տրդատ Գ արքայի քրոջ, ով խնդրել է պահպանել Գառնին որպես թագավորական ամառային նստավայր: Այն կառուցվել է մ.թ. 1-ին տարում Տրդատ Ա թագավորի կողմից և նվիրված է եղել արևի աստված Միհրին: Տաճարի տարածքում գտնվում են ավելի ուշ ժամանակաշրջանի կառույցներ, ինչպիսին է 3-րդ դարի բաղնիքը, պալատական շինությունները, 7-րդ դարի Սբ. Սիոն եկեղեցին, որոնք բոլորն էլ գտնվում են քանդված վիճակում: Տաճարից ցանկության դեպքում կարելի է արշավ կազմակերպել դեպի Ազատի կիրճը և հիանալ հայտնի բնական ճանապարհով առաջացած քարերի սիմֆոնիայով:

Garni-(Wiki)-01

Գեղարդ

Գեղարդավանքը կամ Գեղարդի վանքը գտնվում է Կոտայքի մարզի գեղատեսիլ անկյուններից մեկում: Ըստ ավանդության վանքը հիմնադրվել է 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից: Սկզբնական շրջանում այն կոչվել է Այրիվանք քարայրային կառույցների պատճառով: Այժմյան կառույցները ստեղծվել են 12-13-րդ դարերում Պռոշյան իշխանների կողմից: Գլխավոր եկեղեցին` Սբ. Կաթողիկեն, կառուցվել է 13—րդ դարի առաջին կեսին: Համալիրի ամենահետաքրքրական կառույցները ժայռափոր կառույցներն են, հատկապես երկրորդ հարկի ժայռափոր գավիթը, որտեղ մինչ օրս եկեղեցական երգեր են կատարվում: Գեղարդը միջնադարյան Հայաստանի հոգևոր մշակութային նշանավոր կենտրոններից է, որտեղ եղել է նաև դպրանոց և հարուստ գրադարան:

Geghard01