Ուղղություն

  • Խոր Վիրապ վանքային համալիր, Արենի գյուղ, Նորավանք վանքային համալիր, Զորաց քարեր հնագույն աստղադիտարան, Ստեփանակերտ քաղաք, Գանձասար վանքային համալիր, Ասկերանի բերդ, Տիգրանակերտի թանգարան, Շուշի քաղաք, Շուշիի բերդ, Սբ. Ղազանչեցոց եկեղեցի։
  • 870 կմ

 Տևողություն

  • 3 օր /2 գիշեր

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Հյուրանոցներ
  • Սնունդ
  • Արցախի Հանրապետության մուտքի արտոնագրի (վիզա) արժեքը 3500 դրամ է, որը ներառնված չէ փաթեթի արժեքում և պետք է վճարի զբոսաշրջիկը։

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

http://extra.am/wp-content/uploads/2016/05/ԱՐՑԱԽ_1.pdf

Մենք ենք մեր սարերը

Ստեփանակերտ
some heading here (optional here and everywhere)

Օր 1

Խոր Վիրապ վանքային համալիր, Արենի գյուղ, Նորավանք վանքային համալիր, Զորաց Քարեր հնագույն աստղադիտարան, Ստեփանակերտ քաղաք:

Երևանից կմեկնենք Խոր Վիրապ վանքային համալիր, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռ: Այնուհետև կունենանք կանգառ Արենի գյուղում, կհամտեսենք գինի Արենի գինու գործարանում: Հաջորդ կանգառը կլինի Նորավանք վանքային համալիրը: Այնուհետև հաջորդ կանգառը կլինի Զորաց Քարեր հնագույն աստղադիտարանը: Այնուհետև կուղևորվենք Ստեփանակերտ: Կանգառ հյուրանոցում, ընթրիք, գիշերկաց:

Օր 2

Ստեփանակերտում կարճ շրջայց, Գանձասար վանքային համալիր, Ասկերան, Տիգրանակերտ:

Առավոտյան նախաճաշից հետո կկատարենք կարճ շրջայց Ստեփականերտում, կայցելենք շուկա նաև: Այնուհետև կուղևորվենք դեպի Գանձասար վանքային համալիր, կտեսնենք Ասկերանի բերդը: Կայցելենք Տիգրանակերտ հնագիտական թանգարան: Կգիշերենք Ստեփանակերտ քաղաքում:

Օր 3

Շուշի, Շուշիի բերդ, Սբ. Ղազանչեցոց եկեղեցի:

Առավոտյան կուղևորվենք դեպի Շուշի քաղաք: Կայցելենք Շուշիի բերդը և Սբ. Ղազանչեցոց եկեղեցին: Վերադարձ Երևան:

Վայրերի Համառոտ Նկարագրություն

Ըստ պատմահայր Ագաթանգեղոսի Տրդատ Գ թագավորը Գրիգոր Լուսավորչին նետել է արքունական բանտի վիրապներից մեկը, որտեղ Լուսավորիչը 13 տարի չարչարանքներ է կրել: Վաղ միջնադարում արքունական բանտի տեղում կառուցվել է փոքրիկ եկեղեցի, որը տարիների ընթացքում քանդվել է: Այժմյան վանքային համալիրը 17-րդ դարի կառույց է: Այն Հայաստանում Արարատ լեռան ամենամոտ տեսարժան վայրն է, հետևաբար այստեղից կարելի է հիանալ բիբլիական լեռով և արարատյան դաշտավայրով:
Նորավանքի վանքային համալիրը գտնվում է Արենի գյուղից ոչ հեռու, Վայոց Ձորի մարզի գեղեցիկ անկյուններից մեկում: Համալիրի տարածքում են գտնվում Սբ. Կարապետ 9-րդ դարի եկեղեցին, Սբ. Ստեփանոս և Սբ. Աստվածածին եկեղեցիները (13-14-րդ դարեր): Նորավանքի վանքային համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր և միջնադարյան մատուռներ: Եկեղեցիների ճակատային հատվածները ծածկված են հայտնի մանրանկարիչ, քանդակագորձ, ճարտարապետ Մոմիկի քանդակներով: Շրջակա տարածքում կան նաև քարայրներ, որոնցից մեկում հայտնաբերվել է 5500 տարեկան կաշվե կոշիկը:
Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում: Այն հին ու նշանավոր գյուղերից է հայտնի Արենի տեսակի խաղողի այգիներով: Գյուղում 1994 թվականին հիմնադրվել է գինու գործարան, որը այսօր վաճառում է խաղողի, նռան, տարբեր մրգերի համերով գինիներ: Ամեն տարի հոկտեմբեր ամսին գյուղում անցկացվում է գինու փառատոն, որի ճամանակ հավաքվում են գինեգործներ և առաջարկում իրենց արտադրանքը: Իհարկե ավանդական գինու փառատոնը չի կարող անցնել առանց երգ ու պարի: Փառատոնը նմանվում է իսկական մեծ խնջույքի:
Զորաց քարերը կամ այլ կերպ Քարահունջը մեգալիթյան ժամանակաշրջանի աստղադիտարան է: Այն գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ: Քարահունջը բաղկացած է մի խումբ քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան կառույցը: Քարերը բազալտից են, դրանց բարձրությունը հասնում է մինչև 3 մետրի, իսկ նրանց վրա կան կլոր անցքեր, որոնց ստացման եղանակը անհայտ է մինչ օրս: Նմանատիպ կառույցներ եղել են նաև Եվրոպայում: Դրանց վառ օրինակներից է Անգլիայի Ստոնհենջը:
Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը սահմանադրորեն և փաստացի անկախ և ինքնիշխան հանրապետություն է: Այն արևմուտքից սահմանակից է Հայաստանի, հարավից` Իրանի, արևելքին Ադրբեջանի հետ: Լեռնային Ղարաբաղի տարածքը 11.500 կմ.ք. է, բնակչությունը`141.400 մարդ: Արցախը եղել է պատմական Հայաստանի Մեծ Հայքի Արցախ նահանգում և ունի բազմաթիվ ճարտարապետական գլուխգործոցներ, ինչպիսին են Գանձասարի վանքային համալիրը, Ասկերան-Մայրաբերդը, Շուշի քաղաքը, Շուշիի բերդը, Սբ. Ղազանչեցոց եկեղեցին և այլն:
Շրջապատված լեռնաշղթաներով և սաղարթախիտ անտառներով` Ստեփանակերտը իդեալական վայր է հանգստի կազմակերպման համար: Այն Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության մայրաքաղաքն է: Քաղաքի կենտրոնում է գտնվում Վերածննդի հրապարակը, նախագահական նստավայրը, Ազգային ժողովի և Կառավարության տան շենքերը, Երիտասարդական պալատը: Այս փոքրիկ քաղաքում կան նաև բազմաթիվ այգիներ, հին փողոցներ և բազմաթիվ հուշարձաններ: Իսկ Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի պատմությանը ծանոթանալու համար կարելի է այցելել Արցախի պետական թանգարան: Ստեփանակերտ այցելելիս անպայման պետք է այցելել Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» արձանը, որը տեղացիները անվանում են նաև «Տատիկ-Պապիկ»:
Հինավուրց Արցախը ևս հարուստ է պատմաճարտարապետական հուշակոթողներով, հուշարձաններով և վանքային համալիրներով, որոնցից մեկն էլ Գանձասարն է: Այն գտնվում է Գանձասար կոչվող սարի գագաթին, որտեղից էլ ստացել է իր անվանումը: Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավիթից, միաբանական խուցերից, սեղանատնից և այլ տնտեսական կառույցներից: Գանձասարի Սբ. Հովհ. Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216 – 1238 թթ.` Հասան Ջալալ իշխանի հովանավորությամբ: Վանքը և շրջակա տարածքները տուժել են ղարաբաղա-ադրբեջանական պատմերազմից, սակայն այն շարունակում է կանգուն մնալ` միաձուլվելով շրջապատի չքնաղ բնության հետ:
Ասկերան-Մայրաբերդը գտնվում է Ստեփանակերտից 14 կիլոմետր հեռավորության վրա: Այն  կառուցվել է 18-րդ դարում և ձգվում է Ասկերան ավանով 1.5 կմ երկայնքով, Կարկառ գետի հովտով: Պատերի հաստությունը հասնում է 2 մետրի, իսկ աշտարակների բարձրությունը` 9 մետրի: Այն հզոր ու անմատչելի կառույց է եղել կառուցված` հայրենի հողն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով:
Արցախի Տիգրանակերտ քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից: Չնայած այս փաստին քաղաքի մասին առաջին հիշատակումները 7-րդ դարի են: 2006 թվականին սկսած պեղումների արդյունքում հայտնաբերվեց քաղաքի կենտրոնական հատվածը, 4-րդ դարի բազիլիկ եկեղեցին և Միջնաբերդի պարիսպները: Հին քաղաքին կից գտնվում է ուշ միջնադարյան ամրոց: 2010 թվականին այն վերակառուցվել է և ներսում բացվել է Տիգրանակերտի հնագիտական թանգարան: Իսկ քաղաքի ավերակներից հնարավոր է փոքրիկ արշավ կազմակերպել դետի Վանքասարը: Սարի գագաթին գտնվող այս փոքրիկ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում:
Շուշին խոսող քարերի քաղաք է, շրջապատված լեռներով ու Հունոտի կիրճով: Այն Լեռնային Ղարաբաղի հոգևոր ու մշակութային կենտրոնն է: Շուշին մեծապես տուժել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմից, ազատագրվել 1992 թվականին հայերի կողմից: Այսօր այստեղ զարգանում է զբոսաշրջությունը, քաղաքում կան բազմաթիվ մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ, թանգարաններ, եկեղեցիներ: Եվ այս ամենը լրացնում է Շուշիի հիանալի բնությունը: Ցանկության դեպքում այստեղից կարելի է արշավ կազմակերպել դեպի Հունոտի կիրճը, հիանալ հայտնի <<Զոնտիկներ>> կոչվող քարերով, որոնց վրայով ջուրը հոսում և նրանց նմանեցնում է անձրևանոցի նման ջրվեժի: Կիրճում կարելի է նաև տեսնել միջնադարյան կամուրջներ, ջրաղացներ և հին տների ավերակներ:
Շուշի Քաղաքի հիմնական տեսարժան վայրերից է Շուշիի բերդը, այն գտնվում է քաղաքի անմիջապես մուտքի մոտ: Բերդը կանգուն է 18-րդ դարից սկսած: Միջնաբերդի պատերը, օրինակ, պահպանվել են ամբողջությամբ: Բերդի երկարությունը եղել է 2.5 կմ, իսկ աշտարակները ունեցել են 7-8 մետր բարձրություն: Այն վերանորոգվել է 1826 թվականին ռուս-պարսկական պատերազմից հետո:
Շուշի քաղաքի ճարտարապետական գլուխգործոցներից է Սբ. Ղազանչեցոց եկեղեցին: Այն կառուցվել է  1888 թվականին ճերմակ սրբատաշ քարերից և ունի 40 մետր բարձություն: Եկեղեցին անվանում են նաև Սբ. Ամենափրկիչ: Եկեղեցին տուժել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմից և վերանորոգվել: Սբ. Ղազանչոցոց եկեղեցու խորանի տակ գտնվում է սարսուռ առաջացնող մի սենյակ: Այն ունեցել է հատուկ նշանակություն: Բանն այն է, որ սենյակի կենտրում խոսելիս սեփական ձայնը լսվում է 10 անգամ ավելի բարձր, սակայն կողքի կանգնած անձիք ձայնային տոնայնության տարբերությունը չեն զգում: Այս ամենը վերապրելու և պատմության էջերը բացահայտելու համար հարկավոր է անպայման այցելել այս փառահեղ ճարտարապետական կառույցը: