Ուղղություն

  • Արուճ եկեղեցի, Մարմաշեն վանքային համալիր, Գյումրի քաղաք, ոտքով շրջայց քաղաքում, Յոթ Վերք եկեղեցի, Սբ. Նշան եկեղեցի, Հառիճավանք:
  • 290 կմ

Տևողություն

  • Մոտ 9 ժամ

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ
  • Տարբեր լեզուներով հաղորդակցվող հմուտ զբոսավարների ծառայություն
  • Սնունդ

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

Մանրամասնությունների համար կապվել info@extra.am էլ.փոստի հասցեով:

http://extra.am/wp-content/uploads/2016/07/ԱՐՈՒՃ-ՄԱՐՄԱՇԵՆ-ԳՅՈՒՄՐԻ-ՀԱՌԻՃԱՎԱՆՔ.pdf

Մարմաշեն
some heading here (optional here and everywhere)

Հառիճավանք

Արուճ

Արուճի տաճարը վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիներից ամենամեծն է: Այն նշանակալից է թե’ իր ճարտարապետությամբ, և թե’ կառույցի ժամանակակից որմնանկարներով: Հայ պատմիչների տեղեկությունների համաձայն այն կառուցվել է Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի կառավարման և Անաստաս Ակոռեցի կաթողիկոսի գահակալության տարիներին:

Եկեղեցու ներսում դեռևս պահպանված են 7-րդ դարի կատարված և կառույցին առանձնահատուկ հանդիսավորություն տվող հոյակերտ որմնանկարները:

Արուճ

Մարմաշեն

Մարմաշենի ճարտարապետական համալիրը գտնվում է Գյումրիից մոտ 9 կմ հեռավորությամբ: Հուշարձանը բաղկացած է 4 եկեղեցուց, ժամատնից և մի քանի այլ կառույցներից: Մարմաշենի միակ գլխավոր եկեղեցին, որը նաև կոչվում է Վահրամաշեն, կառուցման մասին ունի ստույգ տվյալներ` վկայված Սամվել Անեցու կողմից և հարավային ճակատի կենտրոնական հարթության վրա փորագրված բազմատող ու գեղեցիկ արձանագրությամբ: Երկու վկայագրություններում էլ որպես եկեղեցու հիմնադիր նշվում է Իշխան Վահրամ Պահլավունու անունը:

 Մարմաշեն

Գյումրի

Գյումրին Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքն է, գտնվում է հանրապետության հյուսիս-արևմուտքում ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա: Գյումրիի անվանումը վերցվել է Ախուրյան գետի Գումրիգետ վտակի անվանումից, որը հոսում է քաղաքից ոչ հեռու: Քաղաքն ունի հարուստ մշակութային ժառանգություն և ավանդույթներ:

Քաղաքի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. 3-րդ հազարամյակից մինչև ուշ միջնադարին վերաբերող հնագիտական հուշարձաններ, բրածո կենդանիների մնացորդներ, կավե ու բրոնզե իրեր, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի գործիքներ ու զենքեր:

Քաղաքը հայտնի է իր աշուղներով` Ջիվանի, Շերամ, Ֆահրադ, Հայաթի և շատ ուրիշներ, և եկեղեցիներով, որոնցից նշանավոր են Սբ. Փրկիչը, Սբ. Աստվածածինը, Սբ. Գևորգը: Քաղաքում գործում էին օրիորդաց գիմնազիան, առևտրական ուսումնարանը, ծխական ու մասնավոր դպրոցները, 2 տպարան, կինոթատրոններ, հրապարակվում էին թատերական ներկայացումներ:

Gyumri_in_2013,_from_the_Vartanants_square

Հառիճավանք

Հառիճավանք միջնադարյան համալիրը գտնվում է Արթիկի շրջանի Հառիճ գյուղում: Հնագույն շինությունը մաստարայատիպ Ս. Գրիգոր եկեղեցին է, որին հարավից կից են երկհարկ աղոթարանները: Վանքի գլխավոր եկեղեցին, որը կառուցվել է 1201թ. Զաքարե և Իվանե Երկայնաբազուկների հրամանով, խաչաձև-գմբեթավոր մեծաչափ կառույց է, որը բնորոշ է 12-13-րդ դարերի հայկական ճարտարապետությանը իր վերձիգ համամասնություններով:
Հառիճավանքը նաև եղել է գրչության կենտրոն:

Հառիճավանք