ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով: Կոչվել է Ազգագրական – մարդաբանական թանգարան – գրադարան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Ազգային պատկերասրահը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում: Հիմնվել է 1921թ.:

ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ՀԻՄՆԱԴՐԱՄ

2002թ. ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը»:

«ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ. հոկտեմբերի 21-ին` Էրեբունի-Երևան քաղաք-ամրոցի հիմնադրման 2750-ամյակի առիթով:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մատենադարանի ձեռագիր հավաքածուն խոշորագույններից է աշխարհում: Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Այստեղ պահպանվում ու ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ:

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Հովհ. Թումանյանի թանգարանը բացվել է 1953թ.: Այստեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ:

ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնել է Հենրիկ Իգիթյանը 1972թ.: Որպես ժամանակակից արվեստի մասնագիտացված թանգարան` այն առաջինն էր ոչ միայն նախկին Խորհրդային Միության, այլև ողջ սոցիալիստական ճամբարի տարածքում:

ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հիմնադրվել է 1970թ.` որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված թանգարան (ճարտարապետ` Ռ. Իսրայելյան):

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Հիմնադրվել է 1988թ.` Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում առաջին անգամ կազմակերպված Փարաջանովյան գործերի ցուցադրությունից հետո: