Տարածքը` 2695 կմ²  Բնակչությունը` 132000

Մարզկենտրոնը` Իջևան

Տեսարժան վայրերը` Գոշավանք, Հաղարծնի և Մակարավանքի վանքային ամալիրներ, Տավուշի բերդ,

Ջուխտակ վանք, Մաթոսավանք, Կիրանցի վանք, Առաքելոց եկեղեցի, Լաստիվերի անապտ:

Իջևան Երևան հեռավորությունը` 135կմ

Բնաշխարհը`   Պարզ լիճ, Գոշի լիճ, Դիլիջանի պետական արգելոց, Իջևանի անտառային այգի (դենդրոպարկը)։

Տավուշի մարզ-Kirants-raffi_kojian-DCP_4582

Կիրանց

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Այն ընդգրկում է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի (Շամշադինի) տարածաշրջանները: ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանցի վանքը։

Ծովի մակերևույթից ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ՝ 380մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է` 2993մ:

Տավուշի մարզ-Gosh_lake_in_2015_june_01

Գոշի լիճ

Աղբյուր։ http://www.gov.am/am/regions/

Տարածքը` 2308 կմ²  Բնակչությունը` 51100

Մարզկենտրոնը` Եղեգնաձոր

Տեսարժան վայրերը` Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Գլաձորի համալսարան, Գնդեվանք, Եղեգնաձորի Ս. Աստվածածին (Ս. Սարգիս) եկեղեցի, Զորաց Ս.Աստվածածին եկեղեցի, Թանադեի (Թանահատի) վանք, Մոզրովի քարանձավ, Նորավանք, Շատիվանք, Հերհերի Սուրբ Սիոն վանք, Ջրահարսի վարսեր (Ջերմուկի մեծ ջրվեժ ), Սելիմի (Սուլեմայի) քարավանատուն, Սմբատաբերդ, Սպիտակավոր վանք, Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցի, Ցաղաց Քար:

Եղեգնաձոր Երևան հեռավորությունը` 125կմ

Բնաշխարհը`Վայոց ձորի մարզի բուսական աշխարհի տեսակային կազմը հարուստ է։ Այստեղ հաշվվում է գրեթե 1650 բուսատեսակ, որոնցից 1500 տեսակը խոտաբույսեր են, որոնց մեջ գերակշռում են դեղաբույսերը։ Մարզն աղքատ է անտառներով (տարածքի 1.6% կամ 3700հա)։ Սակայն անտառի կազմի մեջ մտնող 150 ծառատեսակները մեծամասամբ արժեքավոր են` հազվագյուտ ու էնդեմիկ տեսակներ են։

Վայոց ձորի մարզ_Djermouk_canyon_à_l'entrée_de_la_ville_vu_du_pont

Ջերմուկի ձորը

Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան հատվածում: ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։

Վայոց ձորի մարզն իրավ ձորերի, խոր կիրճերի, բարձրադիր լեռների, սառնորակ աղբյուրների ու սրընթաց գետակների և խորհրդավոր քարանձավների երկիր է։ Այն իրենից ներկայացնում է բոլոր կողմերից լեռներով շրջապատված մի թասաձև գոգավորություն` բարդ և խիստ մասնատված մակերևույթով։ Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 850մ (Արենի) մինչև 3522մ (Վարդենիսի լեռ)։ Կլիման աչքի է ընկնում չորությամբ։ Տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800մմ, համեմատաբար մեղմ ամառներ լինում են լեռների բարձրադիր հատվածներում։

OLYMPUS DIGITAL CAMERA

Սմբատաբերդ

Աղբյուր։ http://www.gov.am/am/regions/

Տարածքը` 4506 կմ²  Բնակչությունը` 153 000

Մարզկենտրոնը` Կապան

Տեսարժան վայրերը` Տաթևի վանական համալիր, Տաթևի Մեծ անապատ, Վահանավանք, Զորաց քարեր  (Քարահունջ), Վերիշեն, Անգեղակոթ,  Աղիտուի մահարձան, Թանահատի վանք,  Հալիձորի բերդ, Սիսիանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Մեղրիի բերդ, Որոտնավանք, Հին Խնձորեսկ:

Կապան  Երևան հեռավորությունը` 295 կմ

Բնաշխարհը` Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղ-Աժդահակն է (3906մ): Հայտնի են նաև Բաղաց, Խուստուփ, Մեծ Իշխանասար, Արամազդ լեռնագագաթները: Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը:

Սյունիքի մարզ -Tatev_Monastery_from_a_distance

Տաթև

Գտնվում է հանրապետության հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից ԼՂՀ-ին, իսկ հյուսիսից Վայոց Ձորին: Սյունիքը հայտնի է եղել նաև Սիսական և Զանգեզուր անուններով:

Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է: Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550): Սյունիքը IV դարից սկսած հիշատակվում է որպես հզոր նախարարություն:

Ստ. Օրբելյան պատմիչը վկայում է, որ հայերից առաջինը քրիստոնյա են դարձել սյունեցիները և Սյունիքում քրիստոնեության տարածումը կապված է Բարդուղիմեոս առաքյալի հետ:

Սյունիքի մարզ -Vorotnavank_Monastery_2011-2

Որոտնավանք

Աղբյուր։ http://www.gov.am/am/regions/

Տարածքը` 2643 կմ²  Բնակչությունը` 361400

Մարզկենտրոնը` Գյումրի

Տեսարժան վայրերը` Հառիճավանք, Արթիկ, Լմբատավանք, Մարմաշեն, Յոթ Վերք, Պեմզաշեն:

Գյումրի Երևան հեռավորությունը` 145 կմ

Բնաշխարհը` Խոշոր գետը Ախուրյանն է, որի միայն վերին հոսքի շրջանն է անցնում բուն տարածքով: Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակագին պատկանող Ցողամարգ, Իլլի, Կարկաչուն գետակները։ Մարզի միակ լիճը Արփան է՝ 22 կմ2 մակերեսով, ունի տեկտոնահրաբխային կառուցվածք։

Շիրակի մարզ-Marmashen...1

Մարմաշեն

Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում: Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին: Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։

Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։ Մարզի տարածքով հոսող խոշոր գետը Ախուրյանն է: Կլիմայական պայմանների առումով մարզում տիրապետում է բարեխառն լեռնային կլիման։ Այն աչքի է ընկնում տեղումների առատությամբ (700 մմ), զով ամառներով, խստաշունչ ու տևական ձմեռներով։

Gyumri_in_2013,_from_the_Vartanants_square

Գյումրի

Աղբյուր։ http://www.gov.am/am/regions/

Տարածքը` 2076 կմ²  Բնակչությունը` 257400

Մարզկենտրոնը` Հրազդան

Տեսարժան վայրերը` Գառնի, Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցի, Գեղարդ վանքային համալիր, Բջնիի բերդ, Կեչառիս վանքային համալիր:

Հրազդան Երևան հեռավորությունը` 55կմ

Բնաշխարհը` Ծածկված է Գեղամա լեռնաշղթայի հրաբուխներից արտավիժած լավաներով ու տուֆերով, որոնք ընդարձակ աստիճաններով Ողջաբերդի լեռնաբազուկից ձգվում են դեպի Գետառի հովիտը

Կոտայքի մարզ «Ակնա»_լիճ4

Ակնա լիճ

Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, ծովի մակերևույթից մոտ 900- 2500մ բարձրության վրա: Կոտայքով են հոսում նաև Գետառն ու Ազատը, որոնք ունեն ոռոգիչ նշանակություն: Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը: Մարզում են Հայաստանի մի շարք կարևոր հանգստավայրեր, առողջարաններ՝ Արզնի, Ծաղկաձոր, Աղվերան, Հանքավան: Անտառապատ է մարզի կենտորանական շրջանը։ Մարզը լեռնային է և ՀՀ միակ մարզն է, որը պետական սահման չունի։

Կոտայքի մարզը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Մարզում գրանցված են ավելի քան 2024 պատմամշակութային արժեքներ և հուշարձաններ:

Կոտայքի մարզ-Գառնի_հեթանոսական_տաճար96

Գառնի

Աղբյուր։ http://www.gov.am/am/regions/

Տարածքը` 3798 կմ²  Բնակչությունը` 228 000

Մարզկենտրոնը` Վանաձոր

Տեսարժան վայրերը` Հաղպատի և Սանահինի վանքային համալիրներ, Ախթալայի եկեղեցի, Քոբայրի, Մշակավանքի, Հոռոմայրի, Խորակերտի, Խուճապի վանքային համալիրներ, Լոռի Բերդ, Օձունի վանք, Դսեղ գյուղ:

Վանաձոր Երևան հեռավորությունը` 135կմ

Բնաշխարհը` Ստեփանավանի դենդրոպարկ, Դեբեդ գետ:

Լոռու մարզ-View_from_Dsegh

Դսեղ գյուղ

Լոռու մարզը տարածքի մեծությամբ ու բնակչության թվաքանակով երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում: Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին և բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով:

Լոռու մարզում ծովի մակերևույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ):
Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները:

Լոռու մարզ-Haghpat-Nshan

Հաղպատ

Աղբյուր։ http://www.gov.am/am/regions/

Տարածքը` 5348կմ²  Բնակչությունը` 238 000

Մարզկենտրոնը` Գավառ

Տեսարժան վայրերը` Սևանա լիճ, Սևանավանք, Հայրավանք, Նորատուս գյուղ, Նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդեր, ամրոցներ, սեպագիր արձանագրություններ, վիշապաքարեր:

Գավառ Երևան հեռավորությունը` 95կմ

Բնաշխարհը` Աժդաակ լեռ 3597մ, Սևանա լիճ, Տարածքում շատ են հրաբխային կոները, որոնցից հայտնի են հատկապես Արմաղանն ու Աժդաակը, որոնց խառնարաններում գտնվում են համանուն լճերը։ Գլխավոր լեռնաշղթաներն են Գեղամա,  Արեգունու Սևանի, Արևելյան Սևանի և  Փամբակի:

Գեղարքունիքի մարզ-Գավառի_Սբ._Աստվածածին_եկեղեցի,_ArmAg_(1)

Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցին

Գեղարքունիքի մարզն իր տարածքի մեծությամբ առաջինն է Հայաստանում։ Մարզը գտնվում է ծովի մակերևույթից 1600-ից մինչև 3597 մետր բարձրության վրա: Այն գոտևորում է Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Արևելյան Սևանի, Սևանի և Փամբակի լեռնաշղթաները: Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը: Սևանի ավազանն արգավանդ հողերով հարուստ է, հատկապես կարևոր է Մասրիկի դաշտը՝ 1900-2200 մ բարձրություններում։

Կլիման բարեխառն լեռնային է. ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -5˚-10˚ է։

Գեղարքունիքի մարզ-Mount_Azhdahak_-_Seroujo

Աժդահակ լեռ

Աղբյուր։ http://www.gov.am/am/regions/

Տարածքը` 1242կմ² Բնակչությունը` 312 000

Մարզկենտրոնը` Արմավիր

Տեսարժան վայրերը` սբ. Էջմիածին Մայր Տաճար, Գանձատուն, Մեծամորի և Զվարթնոցի հնագիտական թանգարաններ, Հայաստանի Ազգագրական պետական թանգարանը Սարդարապատում,  Զվարթնոց տաճար, Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը` Այղրլիճը, հին հեթանոսական կենտրոն Բագարան, Մուսալեռ և Սարդարապատ հուշահամալիրներ:

Արմավիրից Երևան հեռավորությունը` 48 կմ

Բնաշխարհը` Արարատյան դաշտավայրը: Գտնվում է 800-1000 մ բարձրություններում:

Արմավիրի մարզ Մայր_տաճարի_ընդհանուր_տեսքը

Էջմիածնի Մայր Տաճար

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով:
Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:

Արգիշտիխինիլի քաղաքը, որի շրջակայքում հետագայում կառուցվել է Արմավիր քաղաքը,  հիմնադրվել է Արգիշտի առաջինի կողմից մ.թ.ա. 776-ին Էրեբունիի հիմնադրումից 6 տարի անց։ Արգիշտիխինիլի նշանակումէ Արգիշտաշեն։

Մարզի տարածքով անցնում է Երևան-Գյումրի միջպետական նշանակության ճանապարհը և Երևան-Թբիլիսի երկաթուղին։

Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը:
Կլիման` արևոտ, չոր ցամաքային:

Արմավիրի մարզ-ArgishtihiniliWalls02

Արգիշտիխինիլի

Աղբյուր։ http://www.gov.am/am/regions/

Տարածքը` 2096կմ² Բնակչությունը` 279 700

Մարզկենտրոնը` Արտաշատ

Տեսարժան վայրերը` Արտաշատ, Դվին, Խոր Վիրապ, Խոսրովի արգելոց, Գևորգ Մարզպետունի» վանք-ամրոց, Սբ. Ստեփանոս եկեղեցի, Կաքավաբերդ, Հովհաննես-Կարապետ վանք, Վիշապաքարեր:

Արտաշատից Երևան հեռավորությունը` 20 կմ

Բնաշխարհը` Արարատ, Գեղամա լեռներ, Խոսրովի անտառ:
Արարատի մարզ-Խոր_Վիրապ21

Խոր Վիրապ

Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշտ և Դվին մայրաքաղաքները: Արարատի մարզը սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Մարզի ամենախոշոր քաղաքը մարզկենտրոն Արտաշատն է: Այն գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10կմ հյուսիս-արևմուտք, որից և ստացել է իր անվանումը: Մարզի Զանգակատուն (Սովետաշեն) գյուղում է ծնվել բանաստեղծ Պարույր Սևակը, իսկ Արարատ գյուղում` Սպարապետ Վազգեն Սարգսյանը:

Արարատի մարզ-Ուրցաձոր,_Հովհաննես_Կարապետի_վանք

Ուրցաձոր, Հովհաննես Կարապետի վանք

Աղբյուր։ http://www.gov.am/am/regions/

 

Տարածքը` 2753կմ² Բնակչությունը` 131 700

Մարզկենտրոնը` Աշտարակ

Տեսարժան վայրերը` Բյուրականի աստղադիտարան, Կիկլոպյան ամրոցներ, մ.թ.ա. 3-1-ին հազարամյակի բանակատեղիներ, Քարի լիճ, Ամբերդ Ամրոց, Տեղերի վանք:

Աշտարակից Երևան հեռավորությունը` 20 կմ

Բնաշխարհը`Արագած լեռ, Ծաղկասար (2219 մ), Իրինդ (2050մ), Արտենի (2047մ) հանգած հրաբուխներ։ Մարզի խոշոր գետերն են Քասախը և Գեղարոտը:

Արագածոտնի մարզ - Arteni_Volcano2

Արտենի հրաբուխ

ՀՀ Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թվականին: Մարզը գտնվում է Արագած լեռնազանգվածի   լանջերին, իր մեջ ներ է առնում նաև Փամբակի ու Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև ընկած տարածքը:

Պատմամշակութային առումով մարզը մի յուրօրինակ թանգարան է, ուր պահպանված են Հայաստանի պատմության գրեթե բոլոր շրջաններին բնորոշ պատմական հուշարձանները կամ նրանց վկայությունները։ Լավ պահպանված են կիկլոպյան ամրոցները, մ.թ.ա. 3-1-ին հազարամյակի բանակատեղիներ (Գեղարոտ), ուրարտական ամրոցներ (Հնաբերդ, Ծաղկահովիտ), Ագարակի, Ավանի, Քաղսիի, Փարպիի բազիլիկները (5-րդ դար), Օհանավանքը (5-8-րդ դար), Մաստարայի (6-րդ դար), Թեղենյաց վանքը (7-13-րդ դար), Աշտարակի կամուրջը (17-րդ դար)։ Մինչև այժմ Աշտարակի տարածքում գործում է ուրարտական ժամանակների ջրանցքը, որը արդեն շուրջ 5000 տարի Քասախից ոռոգման ջուր է մատակարարում Աշտարակի այգիներին:

Արագածոտնի մարզ Kari_Lake

Քարի լիճ

Աղբյուր։  http://www.gov.am/am/regions/