ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ

ԱԳԱՐԱԿ

Ագարակը գյուղ է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանում: Ագարակ գյուղի միջով է հոսում Ամբերդ գետը:

ԱԽԹԱԼԱ

Ախթալան պարսպապատ վանական համալիր է, հիմնադրված X դարում: Գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալա գյուղում:

ԱՂԱՎՆԱՎԱՆՔ

Աղավնավանքը 12 – 13-րդ դարերի կիսավեր հայկական վանքային համալիր է Հայաստանի Տավուշի մարզում:

ԱՄԱՐԱՍ

Ամարասի վանքը գտնվում է ԼՂՀ Մարտունու շրջանում: Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը IV դարի սկզբին:

ԱՄԲԵՐԴ

Ամբերդ ամրոց-բերդաքաղաքը գտնվում է Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա:

ԱՍԿԵՐԱՆ

Ասկերան-Մայրաբերդը գտնվում է Ստեփանակերտից 14 կիլոմետր հեռավորության վրա: Այն կառուցվել է 18-րդ դարում:

ԱՐԱԳԱԾ

Արագածը Հայաստանի ամենաբարձր կետ է, բարձրությունը՝ 4090.1 մետր: Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։

ԱՐԵՆԻ

Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում: Այն հին ու նշանավոր գյուղերից է հայտնի Արենի տեսակի խաղողի այգիներով:

ԱՐՈՒՃ

Արուճի տաճարը վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիներից ամենամեծն է: Այն նշանակալից է թե’ իր ճարտարապետությամբ, և թե’ կառույցի ժամանակակից որմնանկարներով:

ԲՅՈՒՐԱԿԱՆ

Բյուրականը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզի Արագած լեռան լանջին: Բյուրականում է գտնվում 10-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցին: