ԷՔՍՏՐԱ ՔՈՄ ընկերությունը՝ ճամփորդական և զբոսաշրջային ընկերություն է, որը կազմակերպում է ներգնա  և  արտագնա բազմատեսակ տուրեր։

Մենք առաջարկում ենք տարբեր ճաշակի մարդկանց համար՝ անհատական կամ խմբակային տարբեր տեսակի զբոսաշրջային փաթեթներ, ընդ որում պատմական, ժամանցային, կրոնական, բժշկական և այլն։

Ընկերությունն իր շուրջն է հավաքել ճամփորդության և զբոսաշրջության ոլորտում բազմամյա փորձ ունեցող մասնագետների, ովքեր կազմակերպում են հաճելի և բազմաբովանդակ շրջագայություններ Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններում, Ջավախքում և Արևմտյան Հայաստանում։

Դեպի Իրան շրջագայությունների կազմակերպումը ևս ընկերության գործունեության ուղղություններից մեկն է, որը հնարավորություն է ստեղծում ծանոթանալ հազարավոր տարիների պատմություն ունեցող Իրանի և իրանահայ համայնքի անցյալի ու ներկայի հետ։

ԷՔՍՏՐԱ ՔՈՄ ընկերությունը զբոսաշրջային փաթեթներից բացի, առաջարկում է ծառայություններ հարսանյաց հանդեսների և մկրտությունների կազմակերպման գործում։ Կազմակերպելով Ձեր կյանքի ամենանվիրական իրադարձությունները Հայաստանում, այն դարձրեք անմոռաց։

Ձեր ճաշակի ու ցանկության համապատասխան և Ձեզ հետ մշտապես խորհրդակցելով, մեր աշխատակիցները կը ծրագրեն և կը կազմակերպեն Ձեր հարսանյաց հանդեսը՝ հրավիրատոմսից սկսած մինչև եկեղեցի ու …մեղրամիս…

Ձեր երեխաների մկրտությունը կազմակերպելով Հայաստանում՝ նրանց նվիրեք հայրենիքի բույրն ու շունչը։ Մեր ընկերությունը պատրաստ է աջակցել Ձեզ՝ Ձեր սիրելիների մկրտության հանդիսության կազմակերպման հարցում։

ԷՔՍՏՐԱ ՔՈՄ ընկերությունը առաջարկում է իր ծառայությունները խորհրդաժողովների, գիտաժողովների, սեմինարների և թրեյնինգների կազմակերպման գործում։ Մեր փորձառու մասնագետները կը կազմակերպեն այդ աշխատանքը՝ օդանավակայանում հրավիրյալների դիմավորումից սկսած մինչև թարգմանական ծառայություններ, գրենական պիտույքի հայթայթում, հյուրանոցներում սենյակների ամրագրում և մինչև…հրավիրյալների ճանապարհում։

Մենք մեր ստանձնած պարտականությունը կկատարենք բարեխղճորեն և ամենայն պատասխանատվությամբ։

Ձեր էքստրա տրամադրության ապահովումը երաշխավորում է ԷՔՍՏՐԱ ՔՈՄ ընկերությունը։