Հյուրընկալությամբ աչքի ընկնող այս վաղեմի երկիրն ունի հարուստ պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողներ: Այստեղ Դուք կարող եք այցելել հնագույն ամրոցներ ու եկեղեցիներ, պատմական նշանակություն ունեցող այլ բնակավայրեր և տեսարժան վայրեր, հիանալ բիբլիական Արարատ լեռով։

Հայաստանում ցանկացած նախասիրություն ունեցող մարդու համար կան ժամանցի անցկացման զանազան տարբերակներ` սպորտային, արկածային, արշավային, առողջարարական, մարզական, գործնական, հնագիտական, և այլն: Հայաստանի տարբեր մարզերում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են նաև տարբեր ավանդական փառատոններ, ինչպիսին են տոլմայի, գինու, լավաշի, գաթայի և հարիսայի փառատոնները:

ԱՊՀ, ԵՄ և Շենգենյան երկրների քաղաքացիները Հայաստան այցելության համար վիզա ստանալու կարիք չունեն:

Որոշ երկրների պարագայում վիզա կարելի է ստանալ էլեկտրոնային տարբերակով` այցելելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության վիզաների էլեկտրոնային բաժին. http://mfa.am/hy/visa/, կամ օդանավակայանում դիմել համապատասխան բաժին:

Կան նաև երկրներ, որոնց քաղաքացիները վիզա ստանալու համար պետք է անպայման դիմեն դեսպանատուն։

Ամենաճիշտ և հավաստի աղբյուրը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կարող են մուտք գործել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն օրինական արտասահմանյան անձնագիր կամ այն փոխարինող այլ փաստաթուղթ: ԼՂՀ-ի մուտքի արտոնագիր ստանալու համար նրանք պետք է վճարեն սահմանված պետտուրքերը:

Օտարերկրյա քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մուտքի արտոնագիր կարող են ստանալ ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում: Օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագիր կարող է տրվել նաև ք. Ստեփանակերտում գտնվող ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունում:

ԱՊՀ երկրների քաղաքացիները պետք է հաշվառվեն ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունում: ԱՊՀ երկրների քաղաքացիների մուտքը ԼՂՀ /բացառությամբ Թուրքմենստանի/ թույլատրվում է գործող անձնագրերով կամ դրան փոխարինող այլ փաստաթղթով` հավատարմագրման թերթիկի առկայության դեպքում:

Հայկական դրամը (AMD) Հայաստանի Հանրապետության ազգային արժույթն է:

Այն կարող եք ձեռք բերել անմիջապես օդանավակայանում, դրամատներում (Bank) կամ սուպերմարկետների փոխանակման կետերում՝ փոխանակելով Ձեր արտարժույթը։ Հյուրանոցներում, ռեստորաններում և խանութներում վճարումներ հնարավոր է իրականացնել նաև բանկային քարտերով:

Հայաստանում ձմեռը մեղմ է, ամառը` շոգ: Ամռանը ամենատաքը հուլիսն է և օգոստոսը: Ջերմաստիճանը տատանվում է +20°С-ից մինչև +38°С: Ձմեռները հիմնականում ցուրտ են, ամենացուրտ ամիսը հունվարն է: Հունվարյան միջի ջերմաստիճանը -10°С, առատ տեղումներով: Ջերմաստիճանը տատանվում է -15°С մինչև -1°С:

Տարվա ընթացքում տեղումները ոչ հավասարաչափ են գալիս, և նրանց առավելագույն չափաբաժինն ընկնում է գարնան և ամառվա սկզբի վրա:

Հայաստանում դավանում են քրիստոնեություն: Հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Դա եղել է 301 թ.։

Մեզ մոտ օգտագործվող էլեկտրականությունը 220 վոլտ, 50 հերց է: Վարդակի ստանդարտը` CEE:

Հայաստանում գործում է երեք բջջային օպերատոր. Vivacell MTS, Beeline, Ucom։ Բջջային հեռախոսագիծ կարող էք ձեռք բերել հենց օդանավակայանում կամ այցելելով նշյալ օպերատորներից մեկն ու մեկի գրասենյակ, որտեղ կարող եք ծանոթանալ նաև ռոումինգի սակագնային պլաններին: Անձնագրի առկայությունն անհրաժեշտ է։

Ավանդական ճաշատեսակներից է հայկական տոլման, հարիսան, սպաս կաթնապուրը, կոլոլակը, պանրախաշը և այլն:

Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից է Էջմիածնի Մայր Տաճարը, որը կառուցել են Հայաստանում քրիստոնեությունը 4-րդ դարում ընդունելուց անմիջապես հետո: Հայտնի տեսարժան վայրերից է նաև Տաթևի միջնադարյան վանական համալիրը, որտեղ հասնելու համար կարելի է անցնել աշխարհի ամենաերկար հետադարձ կապով ճոպանուղով: Հայտնի միջնադարյան ամրոցներից է Ամբերդը, կամ ինչպես տեղացիներն են անվանում ամպերի բերդը:

Բնության սիրահարները կարող են այցելել երկրի ամենամեծ քաղցրահամ լիճը` Սևանը, և շարունակել ճանապարհը դեպի Դիլիջան, ծանոթանալ միջնադարյան վանքային համալիրներին և կազմակերպել խնջույք բնության գրկում:  Իսկ կուրորտային քաղաք Ծաղկաձորը իդեալական է ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար:

Էքսկուրսիաները կարող են լինել անհատական կամ խմբակային:

Անհատական էքսկուրսիաները կազմվում են հատուկ անհատի կամ խմբի համար ըստ նախասիրության:  Դրանք կարող են լինել պատմական, կրոնական, գյուղական, արկածային և այլն: Այն կարելի է կազմակերպել ըստ նախնական պայմանավորվածության:

Գրասենյակի կողմից առաջարկվող խմբակային էքսկուրսիաներն իրականացվում են ամեն օր Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերով:

Հայտնի կուրորտային քաղաքներից են Դիլիջանը և Ջերմուկը, որտեղ կազմակերպվում է նաև առողջարանային հանգիստ:  Մեծ քաղաքներից են Գյումրին, Վանաձորը, Գորիսը և Սիսիանը: Ակտիվ հանգստի սիրահարները կարող են այցելել Ծաղկաձոր: Վերջինս դահուկային սպորտի սիրահարների համար առաջարկում է բազմաթիվ ակտիվ սպորտային խաղեր:

Երևանը լի է գեղեցիկ այգիներով, հին եկեղեցիներով ու թանգարաններով: Կարող եք այցելել հնագույն քաղաք-ամրոց Էրեբունին և ծանոթանալ հայոց մայրաքաղաքի ծագման պատմությանը, կամ այցելել Մատենադարան, որտեղ ներկայացված են հայոց հին մատյան ձեռագրերը, շրջել Կասկադով, ծանոթանալ այնտեղ տեղ գտած զարմանահրաշ ժամանակակից արվեստի գործերին:

Երաժշտության սիրահարները կարող են երեկոյան այցելել հայկական ջազ կամ ռոք ակումբներ, կամ ռեստորաններ և լսել հայկական գուսանական երաժշտություն: Կինոմանները կարող են այցելել կինոթատրոններ, որտեղ  կարելի է դիտել ֆիլմեր հայերեն, ռուսերեն և անգլերեն: Թատերասերների համար հաճախ կազմակերպվում են թատերային և բալետ ներկայացումներ:

Երևանի հենց ամենակենտրոնում` Հանրապետության Հրապարակում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը։ Պատմության թանգարանից ոչ հեռու կարող եք այցելել նաև հայոց հնագույն ձեռագրերի թանգարանը` Մատենադարանը, ժամանակակից արվեստի Գաֆեսճյան թանգարանները, Հայոց ցեղասպանության թանգարան – հուշահամալիրը: Հայկական մեծն արվեստագետների կյանքին ծանոթանալու համար կարել է այցելել նկարիչ Մ. Սարյանի, կինոռեժիսոր Ս. Փարաջանովի, բանաստեղծ Հովհ. Թումանյանի, երգահան Կոմիտասի կամ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանները:

Երևանում կան 3-5 աստղանի հյուրանոցներ, հյուրատներ և հոսթելներ:

Այո՛, ապահով է։ Երևանը աշխարհի ամենաապահով քաղաքներին մեկն է, որի փողոցներով կարելի է զբոսնել անգամ երեկոյան ուշ ժամերին։

Երևանում կան հայկական, իրանական, իտալական, հունական, ճապոնական, չինական, արաբական, մեքսիկական, իսպանական, վրացական, և այլ ռեստորաններ:

Հայաստանում տրանսպորտային երթևեկության տեսակներից են` միկրոավտոբուսները և ավտոբուսները, որոնք հարմար են ինչպես քաղաքի մի ծայրից մյուսը, այնպես էլ քաղաքից դուրս գնալու համար: Երևանում հանրային փոխադրամիջոցներից օգտվելու մեկ անձի ուղևարձը 100 դրամ է: Երևանի Կիլիկիա ավտոկայարանից կարելի է երթուղայինով կամ ավտոբուսներով մեկնել Վանաձոր, Ստեփանակերտ, Գյումրի, Թբիլիսի։ Տրոլեյբուսներ կան միայն Երևանում, սակայն դրանք սակավաթիվ են:

Քաղաքում հարմար է նաև երթևեկել տաքսիներով, որոնց պակաս Երևանում չի զգացվում: Քաղաքում երթևեկության վարձը մեկ կիլոմետրի դիմաց 100 դրամ է, իսկ նվազագույն երթևեկության գումարը` 600 դրամ։

Մետրոյով հարմար է երթևեկել հատկապես պիկ ժամերի: Միակողմանի երթևեկության ուղևարձը մեկ անձի համար կազմում է 100 դրամ:

Խմելու ջրի որակն այնքան բարձր է, որ ջուր կարելի է խմել ծորակներից և քաղաքում տեղակայված ցայտաղբյուրներից:

Այո, հնարավոր է վարձակալել մեքենաներ առանց վարորդի օրավարձով: Գնացուցակի և այլ տեղեկությունների համար, կարող եք կապվել ԷՔՍՏՐԱ ՔՈՄ ընկերություն։

Հուշանվերներ կարելի է գնել Վերնիսաժից, որը գտնվում է Հանրապետության Հրապարակի հարևանությամբ: Այստեղ կգտնեք բազմահազար հուշանվերներ, ձեռագործ հետաքրքիր և գեղեցիկ նմուշներ: Չմոռանաք նվեր ընտրելիս նաև սակարկել, այն ընդունված սովորություն է հայերի մոտ։

Հանրային տարածքներում թույլատրվում է ծխել, եթե չկա այն արգելող ցուցանակ: Ժամանցային վայրերում հիմնականում լինում են ծխողների և չծխողների համար նախատեսված սրահներ:

Առևտրային համալիրները (Mall) աշխատում են առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 10-ը իսկ խանութները հիմնականում աշխատում են առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 8-ը: Իսկ Երևանում կան սուպերմարկետներ, որոնք աշխատում են շուրջօրյա (24 ժամ)։


«ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ» առևտրի և զվարճանքի համալիր (10:00-22:00)

«ԵՐԵՎԱՆ ՄՈԼ» առևտրի և զվարճանքի համալիր (10:00-22:00)

«ՌՈՍՍԻԱ ՄՈԼ» առևտրի և զվարճանքի համալիր (10:00-22:00)

«ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ» սուպերմարկետների ցանց (շուրջօրյա)

«ԵՎՐՈԲԱԶԱ» առևտրի կենտրոն (10:00-20:00) 

Ցանկացած այլ հարցերի դեպքում կարող եք գրել մեր էլ. հասցեին info@extra.am կամ զանգահարելով (+374 95) 656956 հեռախոսահամարին: